08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 6, 2012

Այլընտրանքը օրինականացնում է. Առավոտ

“Այն տրամաբանությամբ, որ եթե Ադրբեջանն իր քաղաքական էլիտայի նպատակադրվածությամբ մերժում է միջնորդների ցանկացած առաջարկություն, ապա դրա այլընտրանքը փաստացի իրավիճակի օրինականացումն է միջազգային հանրության կողմից: Այդ իմաստով ես ողջունում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի լավատեսությունը: Այո, պետք է շարունակել, պետք է փորձել բանակցությունների սեղանի շուրջ միջազգային հանրությանը համոզել, որ Ադրբեջանը չունի խնդրի խաղաղ կարգավորման նպատակադրվածություն, որպեսզի միջազգային […]

Փոթիի գործադուլը կթանկացնի Հայաստանի ապրանքները. Հայկական ժամանակ

Վրաստանի Փոթի նավահանգստում անցած շաբաթվա վերջին սկսված գործադուլը շարունակվում է։ Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը  “Հայկական ժամանակ”-ի  թղթակցին երեկ հայտնել է, որ ներկայումս հայկական կողմը փորձում է բեռները վերահասցեավորել Բաթումի նավահանգիստ եւ այնտեղ բեռնաթափել։ Սակայն, այդ դեպքում բեռների տեղափոխումը նավահանգստից Երեւան՝ կթանկանա մոտ 30 տոկոսով։ Օրինակ, եթե մեկ կոնտեյները Փոթիից Երեւան էր բերվում […]

ՀԱԿ-ում խաբար չեն. Իրատես de facto

Քաղաքական դաշտի սպասողական տրամադրություններին զուգահեռ քաոսային իրավիճակ է ներկուսակցական մակարդակում: Այդ մասին եզրակացնում է “Իրատես de facto”-ն: “Թերեւս, ամենահանդարտը իշխող կուսակցությունում է, որովհետեւ գիտեն` ումով, ինչպես են գնալու ընտրությունների: Ընդդիմադիր բեւեռում, մասնավորապես ՀԱԿ-ում, այնքան են սրված հարաբերությունները, որ աջ ձեռքը չգիտի` ինչ է անում ձախը: ԲՀԿ-ի հետ համագործակցության անհրաժեշտության արձանագրումը որոշ կոնգրեսականների կտրուկ որոշումների առիթ […]

Փեսա-սանիկների շրջապատում. Ժամանակ

Ըստ “Ժամանակ” օրաթերթի Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը արդեն 25 օր պաշտոնավարում է։ “Նա դեռեւս “հանձնում-ընդունում” է Գյումրին՝ իրեն շրջապատելով իր մերձավորներով։ Ըստ Գյումրիի թերթի աղբյուրների՝ Բալասանյանի փեսան՝ Ռուբեն Սանոյանը, նշանակվել է փոխքաղաքապետ, քաղաքապետարանի աշխատակազմում եւս ընդգրկվել են նրա բարեկամները, սանիկները”,- գրում է “Ժամանակը”։

ԲՀԿ-ն, ինչպես ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն. Ժողովուրդ

Երեկ՝ժամը 16:00-ին, ԲՀԿ-ն իր հերթական նիստն է անցկացրել Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանում։ Եվ, ինչպես նախորդ անգամ, այն սովորական ընթացք է ունեցել։ “Ժողովուրդ”–ի աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ-ում որոշվել է պարբերաբար նիստեր անել, ինչպես ՀՀԿ-ում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե հարց են լուծում։ Եվ հետաքրքրությունն ավելի մեծացնելու համար ՀՅԴ-ի գաղտնի ժողովների շունչն են հաղորդում նիստերին։ Այնուամենայնիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի