08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Փոթիի գործադուլը կթանկացնի Հայաստանի ապրանքները. Հայկական ժամանակ

Վրաստանի Փոթի նավահանգստում անցած շաբաթվա վերջին սկսված գործադուլը շարունակվում է։

Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը  “Հայկական ժամանակ”-ի  թղթակցին երեկ հայտնել է, որ ներկայումս հայկական կողմը փորձում է բեռները վերահասցեավորել Բաթումի նավահանգիստ եւ այնտեղ բեռնաթափել։ Սակայն, այդ դեպքում բեռների տեղափոխումը նավահանգստից Երեւան՝ կթանկանա մոտ 30 տոկոսով։

Օրինակ, եթե մեկ կոնտեյները Փոթիից Երեւան էր բերվում մոտ 700 դոլարով, ապա Բաթումից Երեւան տեղափոխման գինը կկազմի 1100 դոլար։ “Մենք արդեն առաջարկել ենք գործարարներին, որ նրանք համաձայնություն տան իրենց բեռները բեռնաթափել Բաթումում”,– ասել է պարոն Ղազարյանը։ Վերջինս նաեւ  հայտնել է, որ այդ գործադուլը դեռ չի ազդել Հայաստան մատակարարվող առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխման վրա՝ ցորեն, վառելիք եւ այլն։ Ղազարյանը նաեւ զգուշավոր կանխատեսում է արել, որ գործադուլը երկար չի տեւի։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ