25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ում խաբար չեն. Իրատես de facto

Քաղաքական դաշտի սպասողական տրամադրություններին զուգահեռ քաոսային իրավիճակ է ներկուսակցական մակարդակում: Այդ մասին եզրակացնում է “Իրատես de facto”-ն:

“Թերեւս, ամենահանդարտը իշխող կուսակցությունում է, որովհետեւ գիտեն` ումով, ինչպես են գնալու ընտրությունների:

Ընդդիմադիր բեւեռում, մասնավորապես ՀԱԿ-ում, այնքան են սրված հարաբերությունները, որ աջ ձեռքը չգիտի` ինչ է անում ձախը:

ԲՀԿ-ի հետ համագործակցության անհրաժեշտության արձանագրումը որոշ կոնգրեսականների կտրուկ որոշումների առիթ է տվել:

Ավելին, վերջիններս այլեւս չեն թաքցնում, որ ՀԱԿ այլեւս գոյություն չունի, ու չկա այնտեղ ներգրավված կուսակցությունների համագործակցության որեւէ փաստաթուղթ: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, այսօր երկընտրանքի առջեւ է կանգնել՝ համագործակցել ԲՀԿ-ի հետ եւ ունենալ քաղաքական ռեսուրսի, համակիրների հերթական մեծ կորո՞ւստը, թե՞ հրապարակավ խզել բոլոր կապերը ԲՀԿ-ի հետ եւ պահպանել ՀԱԿ-ից դեռ մնացած “բեկորները”:

Իրավիճակի նման ձգձգումը, ըստ մեր աղբյուրի, փաստում է, որ ՀԱԿ-ի առաջնորդը դեռ չի կարողանում այս երկու տարբերակները նժարի վրա դնել, հասկանալու համար` ո՞րն է ավելի “ծանր”: Սրան նպաստում է նաեւ ԲՀԿ-ի անհստակ կեցվածքը՝ իշխանության “գի՞րկն” է վերադառնալու, թե՞ ընդդիմության “փշոտ» ճամփան է ընտրելու”,- գրում է “Իրատես de facto”-ն։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ