08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 18, 2012

Ապօրինի ծառահատումների թիվը նվազել է. անտառապետ

Ապօրինի ծառահատումների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նազել է: Այս մասին Henaran.am-ին ասաց ՛՛Հայանտառ՛՛ ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Նախորդ տարվա սեպտեմբեր ամսին կատարվել է 1129 ապօրինի ծառահատում: Իսկ այս տարվա սեպտեմբերին արձանագրվել է  878 նման դեպք: ՛՛Բայց պահանջարկի ավելացումը այս ամիսներին է տեղի ունենում, նոր է սկսվել: Խոտի գործն ավարտում են գյուղացիները, ապա սկվում է […]

82-ամյա թոշակառուն վնասազերծել է հանցագործին

Ավստրիացի թոշակառուն վնասազերծել է հանցագործին, ով փորձել է կողոպտել բանկը: Բանկ է ներխուժել դիմակավոր, զինված մի տղամարդ` ինքնաշեն պայթուցիկ սարքով: Նա փորձել է փողերը իր պայուսակի մեջ լցնել, երբ 82-ամյա Գերտա Վալիկերը հարձակվել է նրա վրա` ճչալով. “Եթե փող ես ուզում, աշխատանք գտիր, ալարկոտ սատանա”: Վիճաբանության ընթացքում կողոպտիչը կորցրել է դիմակը, իսկ գողացված փողերը թափել […]

Նախագահը մասնակցեց Էջմիածնի Մատենադարանի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց “Վաչե եւ Թամար Մանուկյան” մատենադարանի բացման արարողությանը: “Վաչե եւ Թամար Մանուկյան” մատենադարանը կառուցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ եւ Մայր Աթոռի բարերարներ լոնդոնաբնակ Վաչե եւ Թամար Մանուկյանների նվիրատվությամբ: Մատենադարանը մեկտեղելու է Մայր Աթոռի երեք գրադարանների եւ […]

Հռիփսիմե Խուրշուդյանն ամուսնացավ (ֆոտո)

Ծանրամարտիկներ Հռիփսիմե Խուրշուդյանը և Տարոն Թովմասյանն այսօր ամուսնացել են: Ինչպես հարսնացուն ասել է esyes.am-ին, պսակի արարողությունը կայացել է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում: Հարսանիքից հետո զույգը մեկնելու է Ձաղկաձոր, սակայն նրանց մեղրամիսը ընդամենը երեք օր է տևելու: Հռիփսիմեն պատմել է նաև, որ իր հարսանեկան զգեստը Բելգիայից է ձեռք բերել: ՛՛Շատ կանացի ու գեղեցիկ զգեստ է: Տարոնն արդեն սովոր […]

ԲՀԿ-ն ՀԱԿ-ին փո՞ղ էր տալիս

“Այսինքն, ԲՀԿ-ն ընտրակաշա ՞ռք էր բաժանում, մենք էլ դա վերցնո ՞ւմ էինք, հա ՞: Դա նշանակում է հետեւյալը` ԲՀԿ-ն ընտրակաշառք էր  բաժանում, ՀԱԿ-ն էլ` վերցնում էր: Այդպիսի խոսակցությունները ծիծաղելի են: Դա բացառվում է ”,-  Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի վերջին բացահայտմանը, ասել է ՀԱԿ անդամ, Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: […]

Երկու Արման նույն ընտրատարածքում

Թիվ 35 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին հոկտեմբերի 18-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողով անհրաժեշտ փաստաթղթերն է ներկայացրել  անկուսակցական, ՛՛Վիդիս դիսթրիբյուշն՛՛ՍՊԸ շուկայի զարգացման պատասխանատուների խմբի ղեկավար, 29-ամյա  Արման Խաչատրյանը: յս մասին Henaran.am-ին տեղեկացրին թիվ 35 ԸԸՀ-ից:  Հիշեցնենք, որ այստեղ  ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է նաեւ “Սովռանո” ՍՊԸ-ի տնօրեն Արման Սահակյանը:

Էրդողանի քննադատ թուրք դաշնակահարին մեղադրում են սրբապղծության մեջ

Թուրք կոմպոզիտոր եւ դաշնակահար Ֆազիլ Սային մեղադրանք է ներկայացվել հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար: Աշխարհի մեծ բեմերում համերգներով հանդես եկող Սային կդատեն իր միկրոբլոգում կատարած մի քանի գրառումների համար: Դատախազներին հատկապես զայրացրել է հետեւյալ գրառումը. “Չգիտեմ` նկատել եք դուք, թե ոչ, բայց բոլոր գռեհիկները, գողերը եւ հիմարները հավատացյալ են”: Եվս մեկ գրառում մուեձինի` 22 վայրկյանում աղոթքի […]

Հանրապետական գյուղապետը հոգնել է

Հինգշաբթի` հոկտեմբերի 18-ին կայացած կառավարության նիստում հաստատվեց Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի գյուղապետ Գագիկ Խանսանամյանի հրաժարականի դիմումը: Նա 2003 թ-ից ղեկավարում է գյուղը: 54- ամյա Հանրապետական գյուղապետը իր դիմումում նշել է, որ ունի առողջական խնդիրներ: Henaran.am-ի տեղեկություններով, նախկին գյուղապետը մեծ պարտքեր ուներ, ինչի պատճառով էլ հեռացել է հանրապետությունից: “Ինչ պարտքեր, էդ ով ա ասել, տենց բան […]

Օսկանյանը ԲՀԿ-ից դո՞ւրս

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը չի մտածում ՛՛Բարգավաճ Հայաստանը՛՛ լքելու մասին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Օսկանյանի օգնական Բելլա Կարապետյանը՝ մեկնաբանելով փորձագիտական այն պնդումները, որ վերջին դեպքերից հետո ԲՀԿ-ում Օսկանյանի գաղափարակիցների ու թիմակցիների թիվը կրճատվել է, ըստ այդմ՝ պատգամավորը կարող է լքել կուսակցությունը: ՛՛Չի համապատասխանում իրականությանը, դա որևէ կապ չունի իրականության հետ՛՛,-ասաց օգնականը: Հարցին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված