21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԲՀԿ-ն ՀԱԿ-ին փո՞ղ էր տալիս

“Այսինքն, ԲՀԿ-ն ընտրակաշա ՞ռք էր բաժանում, մենք էլ դա վերցնո ՞ւմ էինք, հա ՞: Դա նշանակում է հետեւյալը` ԲՀԿ-ն ընտրակաշառք էր  բաժանում, ՀԱԿ-ն էլ` վերցնում էր: Այդպիսի խոսակցությունները ծիծաղելի են: Դա բացառվում է ”,-  Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի վերջին բացահայտմանը, ասել է ՀԱԿ անդամ, Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների շրջանում գործող միասնական շտաբի աշխատանքները համակարգող  Հմայակ Հովհաննիսյանն “Առավոտ”-ի հետ զրույցում բացահայտել էր, թե Գագիկ Ծառուկյանը ամեն ամիս շտաբին որոշակի գումար է փոխանցել:

Henaran.am-ի դիտարկմանը, թե փաստորեն,  ՀԱԿ-ը մաս է կազմել այն  կառույցի, որը ֆինանսավորվել է ԲՀԿ նախագահի կողմից եւ ըստ էության, եղել է ԲՀԿ-ի պրոյեկտը, Սոս Գիմիշյանն արձագանքել է. ”Էդպիսի բան հնարավո՞ր է, որ լինի: Ստացվում է , որ մի կողմից իրենք պայքարում են մաքուր ընտրությունների համար, միեւնույն ժամանակ, ԲՀԿ-ից ընտրակաշա՞ռք են վերցնում, հա՞:  Ես դրան ոչ միայն չեմ  հավատում, այլեւ համարում եմ անհնարին բան: Այդ շտաբը կոորդինացիոն  մի կառույց էր, որի  նպատակը մեկն էր` մաքուր ընտրություններ անցկացնել:”:

-Գուցե ՀԱԿ-ԲՀԿ վերջին մերձեցման ֆոնին դա այնքա՞ն էլ անհնարին չէ:

-Չասեմ` մերձեցում, ինչպես ասաց մեր լիդերը, քաղաքագիտական նպատակներից ելնելով ինչ-որ բան է ասվել եւ դա ոչ մի նշանակություն չունի: Այսինքն, ի՞նչ է նշանակում, ԲՀԿ-ն ՀԱԿ-ին փո՞ղ էր տալիս, հա՞:

 -Ստացվում է, որ նաեւ` ՀԱԿ-ին:

-Նաեւ, թե ոչ նաեւ… Այդ ի՞նչ կառույց եղավ ԲՀԿ-ն, որ ՀԱԿ-ին փող տա:

 -Կարծում եք ՀԱԿ-ը ֆինանսական խնդիր չունի՞: Չէ՞ որ մշտապես հայտարարում եք, որ ՀԱԿ-ում օլիգարխներ չկան:

-Ֆինանսական խնդիր բոլորը ունեն, ԲՀԿ-ն էլ ունի: Եթե ԲՀԿ-ն ֆինանսական խնդիր չունենար, ամբողջ հայ ժողովրդին ընտրակաշառք կտար եւ կլիներ առաջինը: Այդ ո՞վ չունի ֆինանսական խնդիր: “Հանրապետական” կուսակցությունը չունի՞: Նա էլ  կտար ամբողջ հայ ժողովրդին, ոչ թե կհավաքեր հիսունքանի տոկոս, այլ կհավաքեր իննսուն տոկոս: Ֆինանսական պրոբլեմ բոլորը ունեն, բայց  ինչպե՞ս են լուծվում եւ ինչի՞ն են ծառայում:

Մեկի համար դա ընտրակաշառք է , մյուսի համար ընդամենը ` նախընտրական գործընթաց կազմակերպելու խնդրիր: Երբ դու ընտրակաշառքով ես զբաղվում, փողի դեֆիցիտը շատ ավելի մեծ է, այնպես, որ մեր ֆինանսական պակասը շատ ավելի քիչ է, քան ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ֆինանսական պահանջարկը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ