16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Օսկանյանը ԲՀԿ-ից դո՞ւրս

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը չի մտածում ՛՛Բարգավաճ Հայաստանը՛՛ լքելու մասին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Օսկանյանի օգնական Բելլա Կարապետյանը՝ մեկնաբանելով փորձագիտական այն պնդումները, որ վերջին դեպքերից հետո ԲՀԿ-ում Օսկանյանի գաղափարակիցների ու թիմակցիների թիվը կրճատվել է, ըստ այդմ՝ պատգամավորը կարող է լքել կուսակցությունը:

՛՛Չի համապատասխանում իրականությանը, դա որևէ կապ չունի իրականության հետ՛՛,-ասաց օգնականը:

Հարցին, թե արդյոք կուսակցությունը հավանություն է տալիս Օսկանյանի՝ կառավարությանն ուղղված բազմաթիվ քննադատություններին, որոնք հիմնականում նախկին արտգործնախարարի ֆեյսբուքյան գրառումներում են արտահայտվում, Կարապետյանը պատասխանեց, որ իրենք չեն կարող այդ մասին մեկնաբանություններ տալ, քանի որ կուսակցությունը պետք է անդրադառնա դրանց:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ