08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 13, 2012

Այսօր Ստեփանակերտի օրն է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Երկրի ղեկավարն ընդգծել է նման նշանակալի իրադարձությունների պատշաճ մակարդակով տոնելու անհրաժեշտությունը՝ այն կարեւորելով թե քաղաքական եւ թե մշակութային տեսանկյունից: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար […]

Ոստիկանապետը կիսաբաճկոններ չի նվիրելու

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետԱշոտ Ահարոնյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դեռ մտադրություն չունի լրագրողներին կիսաբաճկոններ նվիրելու: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին  Henaran.am-ի աղբյուրները, ոստիկանապետը որոշել է լրագրողներին “PRESS, ՄԱՄՈՒԼ” գրառմամբ կիսաբաճկոններ  տալ, որպեսզի ոստիկանները տարբերեն լրագրողներին սովորական քաղաքացիներից: “Ընդհանրապես լավ կլիներ եվրոպական երկրների օրինակով լրագորղներն ունեն նման համազգեստ: […]

Մեկ շաբաթվա ընթացքում` 1000 կրակոց

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` հոկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական […]

ԱԳՆ շենքի վաճառքից հետո մնաց միայն կառավարական տունը. ճարտարապետ

‘Հանրապետության հրապարակը քաղաքի վարչական կենտրոնն էր, իսկ ԱԳՆ շենքի վաճառքից հետո մնաց միայն կառավարական տունը: Մեկ տարի առաջ, երբ աղմուկ բարձրացվեց շենքի վաճառքի մասին, կառավարությունն ասաց, որ  նման բան չի կարող լինել’,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ շենքի վաճառքին: Ճարտարպետին հատկապես մտահոգում է այն, թե արդյոք սեփականտիրոջ հետ […]

Եկել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ավելի սերտ միջտարաշարջանային համագործակցության ժամանակը. Տիգրան Սարգսյան

Երևանում մեկնարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ ֆորումը, որն այս տարի անցկացվում է “Հայաստան և Ռուսաստան. միջտարածաշրջանային երկխոսություն 2012” խորագրով: Ֆորումի բացմանը ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայ-ռուսական տնտեսական միջակառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը և այլք: Կառավարության ղեկավարը, ողջունելով ֆորումի մասնակիցներին, հույս է հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև տնտեսական և հումանիտար […]

Ծնողների գերեզմանին ինքնասպան է եղել ճանաչված շինարարը

Այսօր` հոկտեմբերի 13-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 09.30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի հարեւանությամբ գտնվող Շահումյան 2 գերեզմանատանը ինքնասպանություն է տեղի ունեցել: Այդ մասին գրում է shamshyan.com կայքը. ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` նույն բաժնի պետի […]

Սիրիահայերին ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրեք. Հայազն միություն

‘Հայտնի է, որ Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում կյանքի համար անտանելի պայմաններ են: Բնական է, որ մեծ թվով հայեր ուզում են հեռանալ երկրից` այդ թվում դեպի Հայաստան: Սակայն նրանցից շատերը այլևս զրկված են այդ հնարավորությունից ճամփորդական փաստաթղթեր չունենալու պատճառով: Ելքի իրավունքով անձնագիր տրամադրող սիրիական իրավասու մարմինները վաղուց չեն գործում: Մինչ այդ կյանքի պայմանները և սպառնալիքները […]

Հայ մեծերին չէր կարելի նման անարժեք քանդակներով մոտեցնել մարդկանց. Մկրտիչ Մինասյան

‘Հայ մեծերին չէր կարելի նման անարժեք քանդակներով մոտեցնել մարդկանց: Կարող է՝ լավ նախաձեռնություն է եղել, բայց մեր մեծերին նման ձևով մարդկանց մոտեցնելը` այդ տեսքով, գեղարվեստական նման ցածր մակարդակով արված’,– այսօր ‘Հենարան’ ակումբում ասուլիսին ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը` խոսելով ‘Մեր մեծերը՝ մեր կողքին’ նախաձեռնության մասին: Բանախոսը համաձայնեց հասարակական այն կարծիքի հետ, որ արձաններն ասես անձնագրի […]

Կրակել են Օբամայի շտաբի վրա

Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի նախընտրական շտաբերից մեկի ուղղությամբ: Տեղի ոստիկանության փոխանցմամբ՝  անհայտ անձը կրակել է այդ շտաբի կողքով անցնող ավտոմեքենայից: Բարեբախտաբար, շենքում գտնվողներից ոչ ոք չի տուժել, սակայն ամբողջությամբ կոտրվել են շտաբի առաջնամասի պատուհանները: Դեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Հիշեցնենք, որ նոյեմբերին ԱՄՆ-ում հերթական նախագահին են ընտրելու:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված