07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայ մեծերին չէր կարելի նման անարժեք քանդակներով մոտեցնել մարդկանց. Մկրտիչ Մինասյան

‘Հայ մեծերին չէր կարելի նման անարժեք քանդակներով մոտեցնել մարդկանց: Կարող է՝ լավ նախաձեռնություն է եղել, բայց մեր մեծերին նման ձևով մարդկանց մոտեցնելը` այդ տեսքով, գեղարվեստական նման ցածր մակարդակով արված’,– այսօր ‘Հենարան’ ակումբում ասուլիսին ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը` խոսելով ‘Մեր մեծերը՝ մեր կողքին’ նախաձեռնության մասին:

Բանախոսը համաձայնեց հասարակական այն կարծիքի հետ, որ արձաններն ասես անձնագրի նկարներից հանված լինեն։ Նրա համար անթույլատրելի է հայ մերծերի հետ նման կերպ վարվելը:

‘Ես համաձայն եմ, որ գոյություն ունի քաղաքային ժանր՝ քաղաքացու կերպարով արձաններ: Բայց երբ Եղիշե Չարենցի քանդակ է դրվում քաղաքում, այն պետք է մեծարժեք գործ լինի, Մհեր Մկրտչյանի կերպարը նման խեղկատակային կերպարով պետք է չլիներ, քանի որ ոչ բոլորը գիտեն, որ նրա այդ կերպարն իր դերերից ինչ-որ մեկն է’,-պարզաբանեց Մինասյանը:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ