28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ծնողների գերեզմանին ինքնասպան է եղել ճանաչված շինարարը

Այսօր` հոկտեմբերի 13-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 09.30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի հարեւանությամբ գտնվող Շահումյան 2 գերեզմանատանը ինքնասպանություն է տեղի ունեցել:
Այդ մասին գրում է shamshyan.com կայքը. ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` նույն բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Կարեն Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաեւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները` պետի գլխավորությամբ:
Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են կախված վիճակում Երեւան քաղաքի բնակիչ, 58-ամյա Հ.Բաբլոյանի դին: Պարզվել է, որ տղամարդը կախվել է հոր ու մոր գերեզմանների մոտ:
Գ.Շամշյանը հայտնում է, որ գերեզմանատանն էին հավաքվել մահացածի հարազատները, իսկ Ոստիկանություն կատարվածի մասին ահազանգել էր մահացածի փեսան:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ ըստ երեւույթին, Հ.Բաբլոյանն այդ ծայրահեղ քայլին դիմել էր, քանի որ հայաստանյան բանկերից մեկում տոկոսով վարկ է ունեցել եւ չի կարողացել մարել այն:
Գագիկ Շամշյանի տեղեկություններով, ինքնասպանություն գործած տղամարդը Հայաստանում ճանաչված արհեստավոր-գործարար էր, եւ բազմաթիվ ճանաչված մարդկանց տներում շինարարական աշխատանքներ է կատարել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ