ԱԳՆ շենքի վաճառքից հետո մնաց միայն կառավարական տունը. ճարտարապետ
‘Հանրապետության հրապարակը քաղաքի վարչական կենտրոնն էր, իսկ ԱԳՆ շենքի վաճառքից հետո մնաց միայն կառավարական տունը: Մեկ տարի առաջ, երբ աղմուկ բարձրացվեց շենքի վաճառքի մասին, կառավարությունն ասաց, որ նման բան չի կարող լինել’,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ շենքի վաճառքին:
Ճարտարպետին հատկապես մտահոգում է այն, թե արդյոք սեփականտիրոջ հետ կա կնքված պայմանագիր, քանի որ դրա բացակայության դեպքում, սեփականատերը կարող է շենքը ոչ ցանկալի փոփոխությունների ենթարկել:
Խոսելով ‘Հին Երևան’ նախագծի մասին` բանախոսը նշեց, որ այն դեռ նախագծման փուլում է, որը նույնիսկ իմիտացիա էլ չէ: ‘Հին Երևանը պետք է լիներ ամբողջովին կանաչ, հանգստյան տեղ պետք է լիներ, ոչ հագեցված նման կառույցներով, և մարդիկ, ծերերը էդտեղ հանգստանային, ինչպես ամբողջ աշխարհում է:
Հյուրանոցներ, սրճարաններ քաղաքում պետք է լինեն, բայց ոչ՝ կանաչի հաշվին’,-հավելեց Մկրտիչ Մինասյանը: