11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 10, 2012

Առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների հարցով ՄԻՊ-ը առաջարկություն է ներկայացրել վարչապետին

Այսօր հայկական բանակ զորակոչված զինվորը չի կարող արդյունավետ կերպով պաշտպանել իր իրավունքները, քանի որ չունի բավարար տեղեկություն, թե բանակում ծառայության որ ձևերն են նրան թույլատրված կամ արգելված։ Այսինքն՝ “ոչ շարային” կամ “շարային սահմանափակումներով ” ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողը չգիտի իր համար վտանգավոր ծառայության տեսակները, այնինչ ՀՀ Սահմանադրության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական […]

Նյարդերից թույլ անձանց խորհուրդ է տրվում չդիտել. “Դոկտոր Մահը” մահանում է /ֆոտո/

Գերմանացի 67-ամյա Գյունթեր Հագեն գիտնականի ամբողջ կյանքն ընթացել է մահվան շուրջ: Գյունթեր Հագենը համաշխարհային ճանաչում ստացավ դիակները զմռսելու շնորհիվ:  Նրա “Մարմինների աշխարհ” ցուցահանդեսները, որտեղ ներկայացված են պլաստիկ զմռսման ենթարկված դիակներ,  այցելուներին միաժամանակ զարմացնում եւ վրդովեցնում են: Այժմ գիտնականը տառապում է պարկինսոն հիվանդությամբ,ինչը նրան ավելի է մոտեցրել մահվանը: 2011թվականից սկսած հասարակական-քաղաքական կյանքում պասիվացել է: “Իմ հիվանդություն […]

Մոլորակում 450 մլն մարդ տառապում է հոգեկան հիվանդությամբ /վիդեո/

1992-ի հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության  համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ աշխարհում նշվում է հոգեկան առողջության համաշխարհային օր: Այս օրը հրատարակվում են միջազգային հոգեբուժականան կազմակերպությունների թեմատիկ ամսագրերը, կառավարական համակարգերին եւ առողջապահության օրգաններին կոչ է արվում մասնակցել միջազգային շարժումներին: Առողջապահության միջազգային կազմակերպությունը հայտարարում է, որ մեր օրերում մոլորակում բնակվում է 450 մլն մարդ, ովքեր տառապում են հոգեկան հիվանդություններով: Հոգեկան […]

Ով է մեր օրերի բժիշկը

Յուրաքանչյուր Հայ բժիշկ պոտենցիալ էմիգրանտ է… Հայաստանում չտեսնելով ապագա, ցանկացած ուսանող և արդեն աշխատող մասնագետ երազում է և նպատակ ունի ցանկացած ճանապարհով հեռանալ Հայաստանից և կայանալ արտերկրում, և ցավալին էլ այն է, որ արդեն կապ չունի, թե ուր` նույնիսկ Եմեն… Հայաստանում մնում են, հիմնականում, մեծահասակ Բժիշկները… Բժիշկների գրեթե 80%-ը աղքատ, հուսահատված, հիասթափված մարդիկ են, նրանք […]

Բեքհեմը կրկին հղի՞ է

Անգլիայի և ամերիկյան ‘Լոս Անջելես Գելեքսիի” անգլիացի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի կինը՝ Վիկտորյա  Բեքհեմը, հնարավոր է լույս աշխարհ բերի 5-րդ զավակի: Այս մասին գրում է heatworld.com կայքը: Վիկտորիա Բեքհեմը դադարել է ծխել ու խմել: Նա սկսել է ճիշտ սնվել եւ զբաղվել առողջ ապրելակերպով: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ պատրաստվում է ծննդաբերել մինչեւ 40 տարեկան դառնալը:  Այս ամենը […]

ԵԽԽՎ-ի համար` Օսկանյա՞նը, թե՞ Pussy Riot-ը

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի քաղաքական ակտիվությունը ֆեյսբուքում  դարձյալ դրսեւորվում է Վարդան Օսկանյանի շուրջ: Նախարարը հռետորական հարց  է տալիս. ՛՛Հետաքրքիր է, այնուհանդերձ ԵԽԽՎ-ն առավել մտահոգված էր Վ. Օսկանյանի, թե Pussy Riot-ի գործով: Մնում է հուսալ, որ գոնե այս առիթով Մադոննան վերջապես համերգ կտա նաև Երևանում :)՛՛,-գրել է ԿԳՆ Արմեն Աշոտյանը:

“Հունաստանը քո գաղութը չէ”. հույն ցուցարարները` Գերմանիայի կանցլերին /վիդեո/

Աթենքի ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, որոնք փորձել են ջարդել պատնեշները եւ հայտնվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մոտ, ով այժմ գնտվում է Հունաստանում: Ակտիվիստների գործողությունները վերածվել են բախումների ոստիկանության հետ, տեղեկացնում է “Reuters”-ը: Ակտիվիստներն սկսել են քարեր եւ փայտեր նետել, ոստիկանությունն ի պատասխան` արցունքաբեր գազ եւ նռնակներ է օգտագորել: Ապստամբ ցուցարարները պաստառներ են ծածանել, որոնց վրա […]

Հայաստանը օգուտներ կարող է քաղել. Առավոտ

“Իրականում աշխարհում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել փոքր երկրների համար: Եվ Հայաստանն էլ կարող է բազմաթիվ օգուտներ քաղել, եթե խելացի քաղաքականություն վարվի: Հայաստանը պետք է օգտագործի Սփյուռքի հնարավորություններն ամբողջությամբ, պետք է դառնա յուրաքանչյուր հայի հայրենիքը: Այդ մասին Հայաստանում բոլորը խոսում են, գործնական քայլեր, ցավոք, դեռ չկան”,- “Առավոտ” թերթի հետ զրույցում ասել է Հայաստանի նախկին վարչապետ […]

Խաչիկյանը “գողական” է գնում. Ժողովուրդ

Կենսաթոշակներից 240 մլն դրամ յուրացրած եւ այժմ կալանավորված ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը մինչ օրս նախաքննական մարմնին ցուցմունք չի տվել: Այդ մասին գրում է “Ժողովուրդ” թերթը։ “Փոխարենը Խաչիկյանի մասին նրա երբեմնի ենթակաները “կործանարար” ցուցմունքներ են գրել: Ու թեեւ Վ. Խաչիկյանն ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, այնուամենայնիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի