Նյարդերից թույլ անձանց խորհուրդ է տրվում չդիտել. “Դոկտոր Մահը” մահանում է /ֆոտո/
Գերմանացի 67-ամյա Գյունթեր Հագեն գիտնականի ամբողջ կյանքն ընթացել է մահվան շուրջ: Գյունթեր Հագենը համաշխարհային ճանաչում ստացավ դիակները զմռսելու շնորհիվ: Նրա “Մարմինների աշխարհ” ցուցահանդեսները, որտեղ ներկայացված են պլաստիկ զմռսման ենթարկված դիակներ, այցելուներին միաժամանակ զարմացնում եւ վրդովեցնում են:
Այժմ գիտնականը տառապում է պարկինսոն հիվանդությամբ,ինչը նրան ավելի է մոտեցրել մահվանը: 2011թվականից սկսած հասարակական-քաղաքական կյանքում պասիվացել է:
“Իմ հիվանդություն ինձ ներսից է ուտում, այն աստիճան, որ ես նույնիսկ իմ կոշիկները չեմ կարողանում հագնել, ես դողացնում եմ, գնալով ավելի դժվար եմ խոսում: Շատ հնարավոր է, որ այդ քիմիկատներից եմ իմ հիվանդությունը ձեռք բերել: Ցավոք, ես ժամանակին չեմ մտածել ինձ համար մաքուր շնչառություն ապահովելու մասին, ֆիլտրով շնչելու”, – պատմում է դիակներին հավերժ կյանք պարգևող գիտնականը:
Գյունթեր Հագենն այժմ շատ է քնում, կարդում է և մարմնամարզությամբ է զբաղվում: Այս ամենին զուգահեռ, այնուամենայնիվ, նա աշխատում է նախկինում իր կատարած աշխատանքի մոտ մեկ տասներորդի չափով:
“Մոտ երկու ժամ աշխատելուց հետո էլ չեմ կարողանում շարունակել զբաղմունքս և գնալով ավելի շատ եմ ընտանքիս օգնության կաիրքն ունենում: Եվ քանի որ իմ գործի շարունակողներն են լինելու կինս և տղաս՝ Անգելինան և Ռուռիկը, նրանք են հիմա ցուցահանդեսներով զբաղվում”,- նշում է “Դոկտոր Մահը”
Ընտանիքի անդամների բացակայության ժամանակ նա իրեն բոլորովին մենակ է զգում, չնայած որ մի քանի խնամողներ ունի նույնիսկ երբեմն արտասվում է, քանի որ, ինչպես ինքն է հավաստիացնում, այս հիվանդությունը մարդուն ավելի էմոցիոնալ է դարձնում:
“Շուն եմ գնել ինձ համար, որն ինձ որոշ չափով մոռացնել է տալիս հիվանդությունս : Մահից չեմ վախենում, որովհետև մահացածների հետ աշխատելիս մահվան հետ բազմիցս առնչություն եմ ունեցել”,- հավաստիացնում է Հագենը:
Գիտնականը վստահաբար նշում է, որ իր մահվանից հետո անշուշտ իր մարմինն էլ է զմռսվելու: Եվ այդ գործն անելու է կինը՝ Անգելինան, իսկ տղան ներկա կգտնվի: