17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2012

Դաժան կադրեր վրացական բանտից /վիդեո/

Վրացական բանտերում նկարահանված տեսանյութը, որը ցուցադրում է, թե իրականում ինչ իրավիճակ է տիրում այնտեղ, մեծ խառնաշփոթէ ստեղծել: Տեսանյութը Վրաստանի մի շարք քաղաքներում ցույցերի պատճառ է դարձել: Բանտարկայլներին ծաղրելու հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական է տվել Վրաստանի պատիժների իրականացման եւ իրավական օգնության նախարար Խաթունա Կալմախելիձեն:

Սերժ Սարգսյանն ընդունել է Անատոլի Սերդյուկովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին, ով Հանրապետության նախագահի հետ այսօր ներկա է գտնվել “Փոխգործակցություն-2012” ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժություններին: ՀՀ նախագահը և ՌԴ պաշտպանության նախարարը քննարկել են հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ու առկա մարտահրավերներին, միջազգային իրավիճակին, ինչպես նաև այսօր […]

Թաղապետերը կրակել են մարտական զենքից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նախաձեռնությամբ ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին ընդառաջ,  առողջ ապրելակերպ կարգախոսի ներքո կազմակերպվել էր  մարտական զենքից հրաձգության առաջնություն, որին մասնակցում էին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների ղեկավարները: Միջոցառման նպատակը Երևանի վարչական շրջանների ղեկավարների` որպես հրաձիգներ կարողությունների ստուգումն էր: Անզիջում պայքարից հետո մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Աջափնյակ […]

Նրանց “գլուխը բռնեց”

 ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության  կողմից քրեակատարողական հիմնարկներում անցկացրած ստուգայցերի ընթացքում բացահայտված թերությունները և անցկացված ծառայողական քննության  արդյունքներով ներկայացրած եզրակացությունները հիմք ընդունելով՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրամաններ է արձակել` ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու համար կիրառել կարգապահական տույժ և հայտարարել խիստ նկատողություն՝”Վարդաշեն” քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Մհեր Սանամյանի ,”Նուբարաշեն” […]

Ծառայողական քննություն. “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ պետի լիազորությունները դադարեցված են

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հիմք ընդունելով նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից  ՀՀ ԱՆ “Դատապարտյալների հիվանդանոց” քրեակատարողական հիմնարկում   իրականացրած ստուգայցի արդյունքներն ու տեսչության պետ Նորայր Փանոսյանի զեկուցագիրը, սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրաման է արձակել քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն նշանակելու մասին: ՀՀ արդարադատության նախարարի նույն հրամանով ծառայողական քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ ԱՆ “Դատապարտյալների […]

Հայաստանի իշխանությունները բնավ էլ չեն մեղադրում հունգար բարեկամ ժողովրդին . Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 19-ին հանդիպեց “Այրեքս” միջազգային կազմակերպության ծրագրերով արտերկրում ուսանած հայաստանցի երիտասարդ մասնագետների հետ: Ազատ ու անկաշկանդ մթնոլորտում ծավալված զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի ներկային ու ապագային, քաղաքական համակարգին, տնտեսության զարգացմանը, կրթության ոլորտի բարեփոխումներին, պետականաշինության գործում երիտասարդ բարձրակարգ մասնագետներին ներգրավելու անհրաժեշտությանը, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Արտերկրում կրթություն ստացած մասնագետների խնդրանքով Էդուարդ Շարմազանովն […]

Ոստիկանությունը պատրաստ է ընտրություններին

Ոստիկանությունում տեղի ունեցավ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված համակարգող խմբի նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրին ընտրությունների երկրորդ փուլից առաջ կատարված աշխատանքը: Նշվեց, որ արդեն իսկ մարզեր են գործուղվել կենտրոնական ապարատի ծառայողների խմբերը` տեղերում անձնակազմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով, […]

Օլանդը կոչ է արել Ալիեւին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ վստահության մթնոլորտը վերականգնելու համար

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, հաղորդում է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքը: Նախագահները քննարկել են միջազգային հիմնական խնդիրները: Նախագահ Օլանդը կոչ է արել Ալիեւին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ վստահության մթնոլորտը վերականգնելու համար, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը հնարավոր լինի ավարտին հասցնել: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ալիեւը հանդիպել է նաեւ […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է Ութմազյանների ընտանիքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ութմազյանների և Ջինանյանների ընտանիքին ու նրանց հարազատներին՝ անվանի դերասանուհի, ասմունքող, մանկավարժ, Հայաստանի ռադիոյի վաստակաշատ խոսնակ, ժողովրդական արտիստուհի Հրաչուհի Ջինանյանի մահվան կապակցությամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված