10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Օլանդը կոչ է արել Ալիեւին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ վստահության մթնոլորտը վերականգնելու համար

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, հաղորդում է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքը: Նախագահները քննարկել են միջազգային հիմնական խնդիրները:

Նախագահ Օլանդը կոչ է արել Ալիեւին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ վստահության մթնոլորտը վերականգնելու համար, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը հնարավոր լինի ավարտին հասցնել:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ալիեւը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:

Հիշեցնենք, որ ֆրանսահայերը Ալիեւի այցի կապակցությամբ բողոքի ցույց էին կազմակերպել Փարիզում ադրբեջանական դեսպանատան մոտ: Իսկ նախօրեին ցույցեր էին կայացել  Մարսելում եւ Պրովանսում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ