Փոխանակել ձվերը

ԵԹՖ-ից տեղեկացնում են, որ “Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա” ԲԲԸ-ն, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ստանալով գրություն առ այն, որ սեպտեմբերի 15-ի արտադրության ձվերն ունեն կճեպի աղտոտվածություն, մատակարարներին հանձնարարել է իրացման ցանցից դուրս բերել ամբողջ խմբաքանակը: Չնայած՝ փորձաքննության արդյունքում ձվում վտանգավոր մանրէներ չեն հայտնաբերվել, այնուամենայնիվ մինչև առաջացած խնդիրների պատճառների պարզումը, Ընկերությունը կոչով դիմում է քաղաքացիներին իրենց կողմից ձեռք […]