13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Երիտասարդությունը հիվանդ է համակարգչով. ակնաբույժի ահազանգ

Այսօրվա երիտասարդությունը հիվանդացել է համակարգչով, իսկ դա հանգեցնում է նրան, որ թափ է առնում աչքի չորություն կոչվող հիվանդությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը:

Ըստ ակնաբույժի` Էկրանին անընդհատ նայելով` մարդ քիչ է թարթում իր աչքերը: Սակայն դա պետք է արվի 2-3 վայրկյանը մեկ անգամ: Այն մարդիկ, ովքեր ստիպված են ամբողջ օրն անցկացնել համակարգչի առջև, պետք է տարաբնույթ վարժություններ անեն:  ‘Դրանք պետք է անել աչքերը փակ վիճակում: Սկզբում աչքերն ուղղում եք հորիզոնական ուղղությամբ՝ շարժելով դեպի երկու կողմերը, այնուհետև ուղղահայաց վերև-ներքև, որից հետո օղակաձև շարժումներ՝ ժամացույցի և հակառակ ուղղություններով: Կարևորն այն է, որ աչքերը պետք է շարժեք մինչև վերջ, մինչև այն կետը, որ կարող եք տեսնել’,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ