Արթիկի քաղաքապետը չի ընտրվել

Henaran.am-ի տեղեկությունենրով, Արթիկի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը չի ընտրվել: Այստեղ նրան հաղթել է մեկ այլ հանրապետական Արսեն Աբրահամյանը: Հիշեցնենք, որ վերջինիս սատարում էր ԲՀԿ-ն, մասնավորապես այդ ընտրատարածքից պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը: Նշենք, որ Արթիկում արձանագրվել են ընտրակաշառքի դեպքեր եւ խախտվել են Ընտրական օրենսգրքի որոշ հոդվածներ: