05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Պատռված քվեաթերթիկներ

Սեպետեմբերի 9-ին կայացած Կապանի քաղաքապետի ընտրություններում մեկ թեկնածու կա՝ հանրապետական, Հայփոստի Կապանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանը: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ,  շարունակվում է քվեաթերթիկների տեսակավորումը եւ հաշվարկը: Այստեղ մեծ թիվ են կազմում անվավեր քվեաթերթիկները. ընտրողները մի քանի նշում են արել:

Միաժամանակ ընտրողներից ոմանք պատռել  են քվեաթերթիկը եւ դրել քվեարկության ծրարի մեջ:

Հիշեցնենք, որ գործող քաղաքապետ, դաշնակացկան Արտուր Աթայանը հրաժարվել էր ընտրապայքարից: Իսկ “Կապանը կապանցիներին” քաղաքացիական նախաձեռնությունը կոչ էր արել բոյկոտել ընտրությունները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ