09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 10, 2012

Մոսկվայում կայացավ Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների տեղակալների հանդիպումը

Սեպտեմբերի 10-ին Մոսկվայում կայացավ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովի հետ: Փոխնախարարներ Քոչարյանն ու Դենիսովը քննարկեցին եւ ամփոփեցին նույն օրը հանդիպմանը նախորդած Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների արդյունքները, որոնք նվիրված են եղել երկու պետությունների համագործակցությանը ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ տարածաշրջանային եւ միջազգային […]

Կոտայքը նոր փոխմարզպետ ունի

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կարեն Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։ Այս մասին Henaran.am-ին հաղորդում է կառավարության լրատվական ծառայությունը: 

Զանգել են ու ասել … ոստիկանապետի հրամանից զարմացած են

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գարիկ Դանիելյանը, ոստիկանության Քաջարանի բաժնի պետ Գեւորգ Գասպարյանը: Հայաստանի թիվ 1 ոստիկանի նման որոշումը զարմացրել է աշխատանքից ազատվածներին: Նրանց պարզապես զանգահարել են կադրերի բաժնից եւ ասել, որ ազատված են աշխատանքից: Պատճառները հայտնի չեն:

Ես փաստաբան եմ, և հաղթում եմ և պարտվում . Կարեն Թումանյանը շնորհավորել է Սամվել Դարբինյանին

“Ընտրությունների արդյունքերը ինձ խիստ չեն բավարարում, համենայն դեպս, կարող եմ խոսել իմ արդյունքների մասին”,-մեկնաբանելով Վանաձորի քաղաքապետի ընտրությունների արդյունքները` Henaran.am-ին ասաց քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Տիգրան Գրիգորյանը: Վերջինս չի հավատում, որ իր ստացած քվեները ընդամենը 1062 են, սակայն, փաստական հիմքեր չունենալու պատճառով Գրիգորյանը դժվարացավ ասել, արդյոք որևէ քայլի կդիմի: Քաղաքապետի մեկ այլ թեկնածու` անկուսակցական Կարեն Թումանյանը, այսպիսի […]

Շվեյցարահայ համայնքային կազմակերպությունները բողոքի ակցիա են կազմակերպել Բեռնում

Սեպտեմբերի 8-ին Բեռնում տեղի ունեցավ շվեյցարահայ համայնքային կազմակերպությունների կողմից կազմակերպված բողոքի ակցիա` Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու կապակցությամբ: Բողոքի հանրահավաքը սկսվեց ժամը 13.00-ին` Բեռնում Հունգարիայի դեսպանության հարակից` Հելվեթիապլաց հրապարակում եւ տեւեց մոտ 2 ժամ: Միջոցառման կազմակերպիչներն էին Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը, Շվեյցարահայերի միությունը, Օբերենթֆելդընի ընտանեկան եւ դպրոցական միությունը, Հայ օգնության միության շվեյցարական մասնաճյուղը եւ “Սեւակ” միությունը: Բողոքի ակցիային մասնակցում էին հայ համայնքի […]

Աստված Դալլաքյանին ասել է` կներես /վիդեո/

ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը խորհրդարանում նախագահի մշտական ներկայացուցչի կարգավիճակով այսօր լրագրողներին առաջին ճեպազրույցը տվեց եւ հայտարարեց, որ զբաղեցնելու է նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: “Ես ներկայացնելու եմ հանրապետության նախագահի տեսակետը ԱԺ-ում, որի նպատակով փոփոխություն պետք է արվի “ԱԺ կանոնակարգ” օրենքում, որով հնարավորություն կընձեռվի նախագահի ներկայացուցչին ԱԺ-ում ունենալ արտահերթ ելույթի հնարավորություն”,-հայտարարեց ԱԺ հնաբնակն […]

ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախնական ամփոփումը

Սեպտեմբերի 8-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Պաշտպանի արագ արձագանքման 116 թեժ գիծը, ինչպես նաեւ մարզային գրասենյակները աշխատել են շուրջօրյա: Ընտրախախտումների վերաբերյալ Պաշտպանի երեւանյան եւ մարզային գրասենյակները ստացել են 37 ահազանգ: Շիրակի մարզ`  11 ահազանգ,  8 արագ արձագանքում: Լոռու մարզ` 25 ահազանգ, 7 արագ արձագանքում: Սյունիքի մարզ` 1 ահազանգ: Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են […]

Ագիլերան գիրացել է եւ հայտնաբերել, որ կրծքեր ունի /ֆոտո/

Քրիստինա Ագիլերան երկար բացակայությունից հետո կհայտնվի “Lucky” ամսագրի հոկտեմբերյան համարի շապիկին եւ էքսկլյուզիվ հարցազրույց կտա: Սակայն համարի լույս տեսնելուց մեկ ամիս առաջ պապարացցիներին հաջողվել է պարզել փոփ երգչուհու կյանքի գլխավոր փոփոխությունները: Ագիլերան խոստովանել է, որ միշտ շատ նիհար է եղել եւ կանացի բարեմասնությունների բացակայությունն իրեն շատ է նյարդայնացրել:  Այդ պատճառով էլ հիմա, երբ ինքը գիրացել է […]

Սեռական հարաբերություն ունենալուց հետո ծեծել են Կոմայգու տրանսսեքսուալին

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, օրերս արտառոց դեպք է գրանցվել Շիրակ հյուրանոցի մերձակայքում, այսպես կոչված` Կոմայգում: Ինչպես մեր թղթակցին պատմել են ականատեսները, երկու հոգի մոտեցել են այստեղ ծառայություն առաջարկող տրանսսեքսուալներից մեկին, առաջարկել գումար՝ 50 հազար դրամ` սեռական հարաբերության դիմաց: Վերջինս համաձայնել է, եւ հաճախորդներին ուղեկցել Աբովյան փողոցում գտնվող իր բնակարան, որտեղ էլ սեռական հարաբերությունից հետո, այցելուները ծեծել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված