09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 8, 2012

Ղարաբաղի կառավարությունը հրաժարական տվեց

Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 106-րդ եւ 107-րդ հոդվածներով` նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ստորագրել է հրամանագիր կառավարության հրաժարականի մասին: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացրել են, որ համաձայն հրամանագրի, հանրապետության կառավարության անդամները շարունակելու են պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

ՏԻՄ ընտրություններ. կգործի թեժ գիծ

Հաաստանի տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունից   տեղեկացնում են,  որ սեպտեմբերի 9-ին եւ 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում կկազմակերպվի հերթապահություն: ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցերով քաղաքացիներն ու կազմակերպությունները կարող են զանգահարել նախապես հայտարարված 511 335, 511 338 հեռախոսահամարներով:

Արքայազն Հարրիի “մերկ” երեկույթի մասնակցին ձերբակալել են /ֆոտո/

Կանանցից մեկը, ովքեր զվարճանում էին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թոռան` արքայազն Հարրիի հետ Լաս-Վեգասի սկանդալային երեկույթի ժամանակ, ձերբակալվել է ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանի վրա եւ մեղադրվում է 22 հազար դոլար բանկային չեկեր կեղծելու մեջ: Իրավապահ մարմինների տվյալներով` Քերի Ռայխերտը հետախուզման մեջ է դեռեւս 2003-ից` կրկին խաբեության մեջ մեղադրվելու համար: Նա հայտնի դարձավ ամերիկյան մի […]

Սկանդալային հարցազրույց. Հայրապետյանը մեղադրում է Ծառուկյանին

Ռուբեն Հայրապետյանը օգոստոսի 11-ին “Նուվել դ’Արմենի” ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ “Հարսնաքարում” տեղի ունեցած միջադեպից հետո իր տան մոտ զանգվածային ակցիաներն իր դեմ ֆինանսավորել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: – Լսեք, ես ազնվորեն որոշել էի այս մոմավառությանը միանալ իրենց : Միանում էի իրենց, ասեի… գոնե ինչ-ինչ… գալու էի, ասեի. “Լսեք, դուք ձեր […]

Եվրախորհրդարանը կքննարկի Սաֆարովին ներում շնորհելու հարցը

Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը  տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10-ին մեկնարկող լիագումար նստաշրջանի ընթացքում կքննարկի ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին  ներում  շնորհելու հարցը`մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերի բլոկում: Նախատեսվում է բանաձևի ընդունում: Նշենք  նաև, որ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին  Շուլցը  ևս  մտահոգություն  է  հայտնել  ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման և ներում շնորհելու կապակցությամբ:  

Երիտասարդը սպառնում է իրեն պայթեցնել կրկեսի շենքում /վիդեո/

Ինչպես տեղեկացրել էր Հայաստանի ոստիկանությունը, այսօր պետք է վերջնականապես պայթեցնեին Երեւանի պետկրկեսի հին շենքը: Սակայն ինչպես հայտնում է Henaran.am-ի թղթակիցը, պայթեցման աշխատանքներն ուշանում են: Իրեն հայրենասեր կոչող  մի երիտասարդ մտել է շենքն ու դուրս չի գալիս: Նա պահանջում է հետ կանգնել պատմական կոթողները վերացնելու գործից եւ ասում է, որ եթե պայթեցնելու են, ապա իր հետ […]

ՀՀ և ԼՂՀ նախագահները մասնակցել են Շուշիի դպրոցի բացմանը

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը   և  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը  մասնակցել  են Շուշի քաղաքում Խաչատուր Աբովյանի անվան ԼՂՀ կառավարության և ‘’Հայաստան’’ համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ վերանորոգված հիմնական դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ‘’Հայաստան’’ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և պաշտոնատար այլ անձինք: […]

Անպտղությունն արդեն ազգային խնդիր է

‘’Գնալով  անպտղությունը բարձր տոկոս է կազմում  ՀՀ-ում և դեմոգրաֆիկ խնդիր է դառնում: Այն  արդեն  ազգային խնդիր է, քանզի Հայաստանն այսօր ինքն իրեն վերարտադրելու խնդիր ունի, անպտղության բարձր տոկոսի պատճառով Հայաստանի բնակչությունը երկու անգամ կնվազի: Այս  խնդիրը  ոչ  միայն  կանանց, այլև  տղամարդկանց  է  վերաբերվում, քանզի  տղամարդկանց  չբերության  ցուցանիշը  գնալով  բարձրանում է’’: Այս  մասին  այսօր  հրավիրված  ասուլիսում  […]

Մադոննան մերկացել է` այս անգամ քաղաքական ենթատեքստով /վիդեո/

Ամերիկացի երգչուհի Մադոննան իր աջակցությունն  է հայտնել ԱՄՆ գործող նախագահ, ինչպես նաեւ նախագահի թեկնածու Բարաք Օբամային ` մեջքին արված գրառման միջոցով: Մադոննայի համերգը Նյու Յորքում կայացել է դեմոկրատական կուսակցության համագումարի հետ միաժամանակ: Երգերի միջեւ ընդմիջումներին Մադոննան 40 հազարանոց հադիսատեսին դիմել է տարբեր բովանդակությամբ ճառերով, մասնավորապես` նա իր հիացմունքն է հայտնել ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված