Անպտղությունն արդեն ազգային խնդիր է
‘’Գնալով անպտղությունը բարձր տոկոս է կազմում ՀՀ-ում և դեմոգրաֆիկ խնդիր է դառնում: Այն արդեն ազգային խնդիր է, քանզի Հայաստանն այսօր ինքն իրեն վերարտադրելու խնդիր ունի, անպտղության բարձր տոկոսի պատճառով Հայաստանի բնակչությունը երկու անգամ կնվազի: Այս խնդիրը ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց է վերաբերվում, քանզի տղամարդկանց չբերության ցուցանիշը գնալով բարձրանում է’’: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց Սերթիլիթի սենթր մարդու անպտղության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը:
Խոսելով սուրոգատ մայրերից՝ նա շեշտեց, որ այն բժշկության վերջին ձեռքբերումներից մեկն է, որն ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է` հավելելով, որ նույնիսկ Աբրահամին Սառան չէր կարողացել երեխա պարգևել և դիմել էին սուրոգատ մայրությանը: