23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սկանդալային հարցազրույց. Հայրապետյանը մեղադրում է Ծառուկյանին

Ռուբեն Հայրապետյանը օգոստոսի 11-ին “Նուվել դ’Արմենի” ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ “Հարսնաքարում” տեղի ունեցած միջադեպից հետո իր տան մոտ զանգվածային ակցիաներն իր դեմ ֆինանսավորել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

– Լսեք, ես ազնվորեն որոշել էի այս մոմավառությանը միանալ իրենց : Միանում էի իրենց, ասեի… գոնե ինչ-ինչ… գալու էի, ասեի. “Լսեք, դուք ձեր հարազատների գերեզմանների տեղը չգիտեք էլ… բայց, այնուամենայնիվ, ես միանում եմ ձեզ, ես էլ եմ դատապարտում”: Բայց քսան օր առաջ խումբ են ստեղծել, թե ինձ պիտի սնանկացնեն: Դա ո՞նց հասկանանք : Ինչո՞ւ եք ուզում ինձ սնանկացնել: Ես ուզում եմ հասկանալ: Արդարությո՞ւն եք ուզում : Բայց ի՞նչ է նշանակում իրենց էդ ձևը: Երվանդ Մանարյան… Լևոնի շնիկն է: Բիձա, նորմալ մարդ է, տարիքն առել է… Մանարյանն է: Ասում է՝ “Նեմեցը մարդասպան է”: Ինչո՞ւ: Լևոն ջան, դու որ սպանեցիր, գցեցիր Վանոյի վրա, Վանոն մինչև հիմա… Ի տարբերություն նրա, ես ինչ որ արել եմ իմ կյանքում… եղել է… բաներ եմ արել, վերցրել եմ ինձ վրա: Ասել եմ. “Ես եմ արել”:

Այո, եղել է՝ ապտակել եմ, ասել եմ. “Ես արել եմ”: Այո, եղել է՝ վիրավորել եմ, ասել եմ. “Ես արել եմ”: Կամ՝ լավ եմ արել, կամ էլ, եթե սխալ եմ արել, ասել եմ՝ “կներեք” : Ես այդ մարդն եմ: Իսկ այն մյուսները, որոնց մասին ասում եք՝ հաստավզերը, ես նրանց նման չեմ: Եթե սխալ եմ անում, կանգնում եմ, հրապարակավ ներողություն եմ խնդրում: Ես դրանից երբեք չեմ խուսափել:

Սխալ եմ արել… Մարդ եմ, չէ,՞ կարող եմ սխալվել, բազմիցս եղել է՝ սխալվել եմ, մամուլով հրապարակավ ներողություն եմ խնդրել : Ես չեմ թաքնվում ուրիշների նման՝ ուրիշների թիկունքում : Ի տարբերություն նրանց, եթե բան եմ ունենում անելու, բացեիբաց եմ անում: Այնինչ, Հրանուշ Խառատյանը… շուտով կլսեք իմ հարցազրույցը, հայտարարելու եմ… Հրանուշ Խառատյանը, Գարեգին Չուգասզյանը, Դավիթը իմ ընտանիքի՞ն են ահաբեկել: Իմ ընկերոջ ընտանիքի՞ն են ահաբեկել:

Ոստիկանների հետ բանակցում են, սիլի-բիլի են անում, ոստիկաններն էլ, որ իրենց մասին վատ չգրեն…, բերում են իմ տան վրա, իմ ընկերոջ տան վրա, երեխեք են վախեցնում: Այ հիմա ահաբեկելը կտեսնեն: Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու: Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են: Մինչև մահ վախենալու են ինձանից: Ես դա բացեիբաց ասելու եմ: Եթե նրանք ոտնձգություն են անում, ես իմ ընտանիքը, իմ շրջապատի ընտանիքները կարող եմ պահել ու պաշտպանել: Բնազդական արդեն բան են սարքել… Ես պիտի թողնեմ, որ գան երեխաներիս վրա կամ հիվանդ կինս նստի հոնգուր-հոնգուր լացի՞:

Ես պիտի կո՞ւլ տամ այդ ամենը: Ես կանեմ, կտեսնեք՝ բացեիբաց: Գարեգին Չուգասզյանին՝ այդ նապաստակին կտեսնեք, թե ինչ օրն եմ գցելու: Մի մուլտ կա, որտեղ կատուն գալիս է շան դիմաց, թաթերը խփում է, այ դուք կտեսնեք, թե այդ Գարեգինն ինչպես է ամեն օր գալու ձեռքս համբուրելու ու գնա: Հասկացեք, այդ դեպքը տեղի է ունեցել ռեստորանում, ուրեմն գնացեք ռեստորանի դիմաց, ոչ թե իմ տան առաջ: Տունս ի՞նչ կապ ունի: Տարոնի տունն ի՞նչ կապ ունի: Երբ առաջին անգամ գնացել են, զանգը տվել են՝ “Ամոթ Տարոնին”… Ասացինք. “Լավ, այս անգամ մոռանանք”: Գնացին իմ տան դիմաց, ինչ ասես… Ասացի՝ լավ, թող անեն: Էս ի՞նչ է: Սնանկացման… դա ի՞նչ է… ո՞նց է կոչվում… բան են ստեղծել, ստորագրել են, որ պիտի պայքարեն ինձ սնանկացնելու համար:

Կարծում են, թե ես էլ, իրենց նման, գողացել եմ, Գռզոների նման կոպեկներով եմ առել սեփականությունը: Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց` Դոդի Գագոն: Այ այդպես: Ո՞վ չի հասկանում, թե սա ինչ է: Ինչի՞ համար գան տանս վրա: Իմ երեխեն ի՞նչ մեղք ունի: Ես վատն եմ, համարում ենք՝ ես մեղավոր եմ: Բա որ ինձ բռնեին, ես իրոք մեղավոր լինեի, պիտի մտնեին իմ ընտանիքը մորթեի՞ն (Ձայնագրությունում խոտան կա):

Ես խոստանում եմ՝ դրա դեմն առնելու եմ, մարդուն օրենքից դուրս մեղադրելու դեմն առնելու եմ: Ես կմեղադրվեմ, ես կդատապարտ(վ)եմ, դա խոստանում եմ, բայց պիտի մի հատ դաս լինի այն մարդուն, ով անօրինական ոտնձգություն է անում մարդու դեմ: Փորձում է իրեն օրենքից վեր դասել: Լինի դա լրագրող, լինի դա Դավիթը…”,- ասել է Ռ. Հայրապետյանը:

Նաև հավելել է. “Ո՞վ է դրանց ֆինանսավորում, ո՞վ է պատվեր տալիս, ուղարկում իմ տան վրա: Ո՞վ է ավտոբուսներով բերում, տանս դիմաց դատարկում: Ավելի լավ է՝ դա ուսումնասիրեք, տեսեք՝ ովքեր են: Մարդկանց ավտոբուսով բերում են Աբովյանից, դատարկում են իմ տան դիմաց, որ գոռան՝ “Նեմեց՝ մարդասպան”:

Ըստ “168 ժամ”-ի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ