Արքայազն Հարրիի “մերկ” երեկույթի մասնակցին ձերբակալել են /ֆոտո/
Կանանցից մեկը, ովքեր զվարճանում էին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թոռան` արքայազն Հարրիի հետ Լաս-Վեգասի սկանդալային երեկույթի ժամանակ, ձերբակալվել է ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանի վրա եւ մեղադրվում է 22 հազար դոլար բանկային չեկեր կեղծելու մեջ:
Իրավապահ մարմինների տվյալներով` Քերի Ռայխերտը հետախուզման մեջ է դեռեւս 2003-ից` կրկին խաբեության մեջ մեղադրվելու համար: Նա հայտնի դարձավ ամերիկյան մի շարք պարբերակններին տված հարցազրույցներով` լուսաբանելով իր “թագավորական” զվարճանքները արքայադուստր Դիանայի եւ արքայազն Չարլզի կրտսեր որդու` Հարրիի հետ:
Կինը պատմել է, որ մերկ Հարրիի հետ մնացել է մոտ 20 րոպե: Նրանք տրվել են գուրգուրանքներին միայն այն բանից հետո, երբ երկուսն էլ պարտվել են մերկանալու գրազով բիլյարդի խաղում: “Դա ավելի շատ զվարճալի էր, քան ռոմանտիկ: Արքայազնն իրեն ջենթլմենի պես պահեց եւ սահմանը չանցավ, սակայն հարկ է նշել, որ բացարձակապես հարբած էր”,-խոստովանել է Քերին:
Այն բանից հետո, երբ մերկ Հարրիի նկարները հայտնվեցին մամուլում, թագավորական ընտանիքի ներկայացուցիչներն այնպես արեցին, որ սկանդալը մոռացվի` բրիտանական ԶԼՄ-ներին խստորեն հրամայելով չհրապարակել նկարները:
27-ամյա արքայազնը ոչ մի կերպ չմեկնաբանեց իր արկածները: Այժն նա գտնվում է Աֆղանստանում, որտեղ 4 ամսվա ընթացքում ռազմական օդաչուի վարժանքներ կանցնի: