09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 6, 2012

ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին Բաշար ալ-Ասադի վարչակազմին զենք տրամադրելու համար

ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրել են Իրանին  Իրաքի օդային տարածքով Սիրիային զենք տրամադրելու համար, գրում է “New York Times”-ը: Պարբերականի տվյալներով` թռիչքները, որոնք դադարեցվել էին գարնանը, 2012-ի հուլիսին վերսկսվել են: Թռիչքների վերականգնումը ի չիք է դարձնում սիրիական ապստամբների ջանքերը, որոնց հաջողվել էր նախկինում փակել իրանական մի քանի բեռնատարների ճանապարհը դեպի իրենց երկիր: Թեհրանը Դամասկոսին աջակցում էր սիրիական […]

Ազգային ժողովը` հանրային խորհրդարան. 168 ժամ

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու  եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից նրան ներում շնորհելու մասին հարցով Ազգային ժողովի արտահերթ նիստը երեկ անցավ “բացառիկ հայրենասիրական մթնոլորտում”:Նման տեսակետ է արտահայտել “168 ժամ” թերթը։ “Ելույթ ունեցան  մեծ թվով պատգամավորներ, ովքեր տարբեր շեշտադրումներով դատապարտում էին կատարվածը, համախմբվածության կոչեր անում, ոմանք անգործության համար քննադատում էին […]

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն համատեղ. Առավոտ

“Եթե “Բարգավաճ Հայաստանի” հետ մեր շահերը կհամընկնեն, եւ ոչ միայն “Բարգավաճի” հետ, քաղաքականության մեջ այդպես է, եթե տվյալ պահին որեւէ ուժի հետ շահերը համընկնում են, ուրեմն այդ շահի շուրջ կոնկրետ համագործակցում են”,-“Առավոտի” հետ  զրույցում այսպիսի գնահատական տվեց ՀԱԿ անդամ, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը: Թերթը փորձեց  ճշտել` բայց ՀԱԿ-ը սկզբունքներ ունի, չէ՞, պարոն Դովլաթյան. […]

Հրազադանի քաղաքապետը քանդում է Կովալի տակը. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի,  Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն ու Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը լարված հարաբերությունների մեջ են, եւ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած փոխմարզպետի ձերբակալությունն էլ Արամ Դանիելյանն էր կազմակերպել՝ իրավապահներին տեղյակ պահելով, որ փոխմարզպետը 40 հազար դրամ կաշառք է վերցնելու: “Իշխանական կուլիսներում պատմում են, որ Արամ Դանիելյանն է օգնել իրավապահ մարմիններին բացահայտելու մարզպետի մութ գործարքները՝ […]

“Դավայ, դավայ”` պատգամավորը` լրագրողին. Ժամանակ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր  Նահապետ Գեւորգյանը՝ Նովո, ում տղան վերջերս կալանավորվեց, պահպանում է լրագրողների հետ շփման իր “ուրույն ոճ”-ը: Գրում է “Ժամանակ” օրաթերթը: Ըստ թերթի, թեեւ այս անգամ նա որեւէ մեկին չի հայհոյել, սակայն երեկ ԱԺ միջանցքում, երբ թերթի  թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ զարգացումներ կան նրա տղայի քրեական գործից, Նահապետ Գեւորգյանը նետել է.”Դավայ, դավայ”։ Երբ […]

Ծառուկյանը “վա-բանկ” է գնում. Ժողովուրդ

  Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ հետաքրքիր սցենարներ են մշակվում: Դրանցից ամենակարեւորն առնչվում է “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը, որը մե´րթ ընդդիմադիր է խաղում, մե´րթ իրեն հռչակում այլընտրանքային ուժ, մե´րթ էլ, զգալով Սերժ Սարգսյանի կողմից իր “քցվածությունը”, մերձենում է Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին գրում է “Ժողովուրդ”-ը եւ հավելում, որ մինչ շատերը խոսում են այն մասին, որ Ռոբերտ Քոչայանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված