16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն համատեղ. Առավոտ

“Եթե “Բարգավաճ Հայաստանի” հետ մեր շահերը կհամընկնեն, եւ ոչ միայն “Բարգավաճի” հետ, քաղաքականության մեջ այդպես է, եթե տվյալ պահին որեւէ ուժի հետ շահերը համընկնում են, ուրեմն այդ շահի շուրջ կոնկրետ համագործակցում են”,-“Առավոտի” հետ  զրույցում այսպիսի գնահատական տվեց ՀԱԿ անդամ, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը:

Թերթը փորձեց  ճշտել` բայց ՀԱԿ-ը սկզբունքներ ունի, չէ՞, պարոն Դովլաթյան. “Սկզբունքները քաղաքականության մեջ եւ կան, եւ չկան: Կարող է վաղը թշնամի լինեն, այսօր բարեկամ: Բայց կան բաներ, որոնք պետք է հաշվի առնել բոլոր դեպքերում”:

Մեր հարցին` իսկ այդ շահը ո՞րն է` նախագահական ընտրություննե՞րը` նա պատասխանեց, որ ցանկացած հարցում կարող է լինել. “Կարող է լինել օրենքի շուրջ, որտեղ համագործակցեն եւ, օրինակ, քվեարկեն համատեղ”:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ