13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ազգային ժողովը` հանրային խորհրդարան. 168 ժամ

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու  եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից նրան ներում շնորհելու մասին հարցով Ազգային ժողովի արտահերթ նիստը երեկ անցավ “բացառիկ հայրենասիրական մթնոլորտում”:Նման տեսակետ է արտահայտել “168 ժամ” թերթը։

“Ելույթ ունեցան  մեծ թվով պատգամավորներ, ովքեր տարբեր շեշտադրումներով դատապարտում էին կատարվածը, համախմբվածության կոչեր անում, ոմանք անգործության համար քննադատում էին նաեւ Արտգործնախարարությանը։

Մինչեւ երեկո տեւած “բուռն” նիստի արդյունքում՝ 90 կողմ, 1 դեմ ձայներով ԱԺ-ն ընդունեց հայտարարություն, որն իր բովանդակությամբ գրեթե չի տարբերվում անցած մի քանի օրերի ընթացքում հնչած գնահատականներից ու կոչերից։ Այնպես, ինչպես  տարբեր պատգամավորների կարծիքները, որոնք գրեթե ամբողջությամբ վերջին օրերին դրանց հեղինակները հասցրել էին տիրաժավորել մամուլի բոլոր միջոցներով։ Այսինքն՝ մեծ հաշվով ԱԺ երեկվա արտահերթ նիստն  ու այդ հայտարարությունը ոչինչ չավելացրին։ Մինչդեռ ԱԺ-ն՝ որպես պետության գլխավոր քաղաքական ինստիտուտ, գոնե պետք է որոշեր ստեղծված իրավիճակում Հայաստանի կողմից կատարելիք գործողությունները, դրանց հաջորդականությունը։

Այդ դեպքում արտահերթ նիստ հրավիրելը գոնե ինչ-որ իմաստ կունենար։ Սակայն ԱԺ-ն երեկ ընդամենը հերթական անգամ վավերացրեց, որ Հայաստանում ամեն ինչ որոշում է նախագահը, եւ խորհրդարանն ընդամենը “ժողովրդական բուտաֆորիայի” դեր է կատարում՝ չտարբերվելով նախագահին կից Հանրային խորհրդից”,- գրում է թերթը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ