12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրազադանի քաղաքապետը քանդում է Կովալի տակը. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի,  Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն ու Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը լարված հարաբերությունների մեջ են, եւ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած փոխմարզպետի ձերբակալությունն էլ Արամ Դանիելյանն էր կազմակերպել՝ իրավապահներին տեղյակ պահելով, որ փոխմարզպետը 40 հազար դրամ կաշառք է վերցնելու:
“Իշխանական կուլիսներում պատմում են, որ Արամ Դանիելյանն է օգնել իրավապահ մարմիններին բացահայտելու մարզպետի մութ գործարքները՝ ընդ որում լուրջ նախապատրաստական աշխատանքներ է տարել”,-գրում է թերթն ու ավելացնում, որ այս կամ այն առիթով Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն ասում է, որ ցանկանում է մարզպետ դառնալ, եւ դրա համար պատրաստ է անգամ զոհողությունների:

Թերթի տեղեկություններով մի քանի օր առաջ էլ Հրազդանի քաղաքապետը անձամբ քաղաքապետարանից դուրս է հանել մի աղքատ կնոջ, ով գնացել է օգնություն խնդրելու: Արամ Դանիելյանն ասել է .”Դու Սասունի թիմից ես”:

Քաղաքում պատմում են նաեւ Արամ Դանիելյանի նոր մեքենաների՝ մոտ 20 օր առաջ ձեռք բերված 80 հազար դոլարանոց նոր “բրաբուսի” եւ մոտ 130 հազար դոլարանոց “Մերսեդեսի” մասին, նաեւ Ֆրանսիայում ձեռք բերված նոր բնակարանի մասին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ