20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2012

“Նոր ալիքի” մեր մասնակցի երգացանկում կրկին փոփոխություններ են տեղի ունեցել /վիդեո/

Հուլիսի 24-29 Լատվիայի Յուրմալա քաղաքում կայանալիք “Նոր ալիք-2012” միջազգային երաժշտական մրցույթին Հայաստանը ներկայացնող երաժիշտ, կիթառահար Սուրեն Առուստամյանին աջակցելու նպատակով նախօրեին Հայաստանից Լատվիա է մեկնել Հայաստանի պատվիրակությունը` հաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, երգիչ Անդրեն, երգչուհի Սոֆի Մխեյանը: Միաժամանակ Յուրմալայում ընթանում են փորձեր, մասնակիցները շարունակում են պատրաստվել մրցութային համերգներին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Henaran.am-ը, Սուրեն Առուստամյանը […]

Ռուսներն անդրադարձել են բրդուճին եւ լավաշին /վիդեո/

Ռուսաստանի Առաջին ալիքի հաղորդավար Միխայիլ Շիրվինդտը իր` “Ուզում եմ իմանալ” հեղինակային հաղորդման շրջանակներում անդրադարձել է հայկական բրդուճին, որը ռուսների համար պարզապես հայկական բուտերբրոդ է: Շիրվինդտը, շրջելով հայակական շուկայում, համտեսելով հայկական ուտելիքներ, պատմում է բրդուճի պատմությունը` զուգահեռաբար այն պատրաստելով: Բացի այդ, ռուս հաղորդավարն անդրադարձ է կատարել նաեւ հայկական ավանդական լավաշին` նրա հազարամյակների պատմությանը եւ պատրաստման եղանականերին:

Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը

Հուլիսի 23-ին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բելգիա: Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:

ԱՄՆ-ում սուգ է հայտարարված

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրում սուգ է հայտարարել` Կոլորադո նահանգի կինոթատրոններից մեկում տեղի ունեցած զանգվածային սպանությունների կապակցությամբ: ԱՄՆ-ի պետական դրոշը ծածանվում է բոլոր հաստատությունների վրա` ներառյալ ռազմական բազաները եւ արտերկրում գտնվող դեսպանատները, եւ կմնան ընդհուպ մինչեւ հուլիսի 25-ի մայրամուտը, գրում է “Росбалт”-ը: Նախագահն ընդհատել է իր նախընտրական ուղեւորությունը եւ վերադարձել  Վաշինգտոն: Նա մտադիր է նիստ […]

Տղամարդու տնից, ով կնոջը սպանել, մարմինը տեղավորել էր մետաղյա տակառում, զենք են գտել

Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 2-ից որպես անհայտ կորած որոնվող 76-ամյա Գոհարիկ Գասպարյանին սպանելու կասկածանքով հուլիսի 16-ին ոստիկանության ծառայողները Երևանի Գայի պողոտայի և Ն. Ստեփանյան փողոցների խաչմերուկից բերման էին ենթարկել 51-ամյա Սամվել Գասպարյանին: Պարզվել էր, որ նա հուլիսի 2-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իր վարձակալած բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խեղդամահ էր արել Գոհարիկ Գասպարյանին, ապա  դիակը […]

Ուրախալի փաստ է տեսնել արցախցիների շարունակական նվիրումը խաղաղ ժողովրդավարությանը. կոնգրեսական

ԱՄՆ-ի Կոնգրեսի` հայերին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնեն եւ Էդ Ռոյսը շնորհավորական ուղերձ են հղել հուլիսի 19-ին ԼՂՀ  նախագահական ընտրությունների կայացման կապակցությամբ: Փալոնեն մասնավորապես նշել է. “Որպես ամերիկյան Կոնգրեսի հայերին աջակցող հանձնախմբի համանախագահ, շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրությունների կապակցությամբ: Հուլիսի 19-ը Արցախի ժողովրդի ժողովրդավարական ազատության եւ անկախության պատմության մեջ եւս մեկ կարեւոր օր էր: […]

Ոստիկանության արձագանքը Henaran.am-ի հրապարակմանը

ՀՀ ոստիկանությունն արձագանքել է Henaran.am-ի հրապարակմանը, որտեղ ներկայացրել էինք ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում  երեկ տիրող իրավիճակը` հերթերն ու կուտակումները: Հրապարակման մեջ ներկայացրել էինք նաեւ քաղաքացիների դժգոհությունը այն առիթով, որ տերմինալը, որով քաղաքացիները վճարում են օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար, չի աշխատել: Ինչպես  Henaran.am-ին պատմել էին քաղաքացիները, տերմինալն սպասարկող համապատասխան աշխատակիցը “ինատ է […]

Բարձր հարկերի բնակիչներն ավելի շուտ են ծերանում

Գիտնակնները պարզել  են, որ որքան բարձր հարկերում է բնակվում մարդը, այնքան ավելի շուտ է ծերանում: Առաջին հայացքից այս պնդումը ֆանտաստիկա է թվում, սակայն ֆիզիկոսների համար այն վաղուց հայտնի փաստ է: Այնուամենայնիվ, դժվար է երկնաքերի բարձր հարկի բնակչին համոզել, որ ինքն ավելի շուտ է ծերանում, քան սեփական տան բնակիչը: Տվյալ դեպքում խոսքը վայրկյանի միլիարդավոր մասի մասն […]

ԼՂՀ ԿԸՀ-ն պաշտոնապես ամփոփել է ԼՂՀ նախագահի հուլիսի 19-ի ընտրության նախնական արդյունքները

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 20-ի նիստում, ԼՂՀ ընտրական օրենսգրքի համաձայն, տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված` ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա, ամփոփվել եւ արձանագրությամբ վավերացվել են ԼՂՀ նախագահի հուլիսի 19-ի ընտրության նախնական արդյունքները: ԿԸՀ-ի արձանագրության համաձայն  ԼՂՀ  99.227 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 72.958-ը: Բակո Սահակյանի օգտին քվեարկել են  47.095, Վիտալի Բալասանյանի օգտին` 22.967, Արկադի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի