“Նոր ալիքի” մեր մասնակցի երգացանկում կրկին փոփոխություններ են տեղի ունեցել /վիդեո/

Հուլիսի 24-29 Լատվիայի Յուրմալա քաղաքում կայանալիք “Նոր ալիք-2012” միջազգային երաժշտական մրցույթին Հայաստանը ներկայացնող երաժիշտ, կիթառահար Սուրեն Առուստամյանին աջակցելու նպատակով նախօրեին Հայաստանից Լատվիա է մեկնել Հայաստանի պատվիրակությունը` հաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, երգիչ Անդրեն, երգչուհի Սոֆի Մխեյանը:
Միաժամանակ Յուրմալայում ընթանում են փորձեր, մասնակիցները շարունակում են պատրաստվել մրցութային համերգներին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Henaran.am-ը, Սուրեն Առուստամյանը մրցութային 2-րդ օրը ելույթ կունենա 10 համարի ներքո:
Ի դեպ, այս տարի եւս մեր մասնակցի երգացանկում փոփոխություններ են կատարվել: Երկար փնտրտուքներից հետո որոշվել է, որ Սուրենը կկատարի պրոդյուսեր, երգիչ, կոմպոզիտոր, “Նոր ալիք-2005”-ի դափնեկիր Brandon Stone-ի երգացանկից մի երգ: Նա արդեն սովորում է նոր երգը եւ շուտով կներկայացնի այն մրցույթի բեմադրող ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինին: