15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բարձր հարկերի բնակիչներն ավելի շուտ են ծերանում

Գիտնակնները պարզել  են, որ որքան բարձր հարկերում է բնակվում մարդը, այնքան ավելի շուտ է ծերանում:

Առաջին հայացքից այս պնդումը ֆանտաստիկա է թվում, սակայն ֆիզիկոսների համար այն վաղուց հայտնի փաստ է: Այնուամենայնիվ, դժվար է երկնաքերի բարձր հարկի բնակչին համոզել, որ ինքն ավելի շուտ է ծերանում, քան սեփական տան բնակիչը: Տվյալ դեպքում խոսքը վայրկյանի միլիարդավոր մասի մասն է:

Այդ փորձի համար գիտնականներն ատոմային ժամացույց են օգտագործել, որն ամենաշատը մեկ վայրկյանով ետ է մնալու 3,7 մլրդ տարի, ինչը համապատասխանում է Երկրի վրա կյանքի գոյության ողջ ընթացքին:

Դիտարկելով  երկու ժամացույցները, որոնց միջեւ բարձրության տարբերությունը ծովի մակարդակի վրա կազմել է ընդամենը 30սմ, գիտնականները հայտնաբերել են, որ որքան բարձր են տեղադրված ժամերը, այնքան ավելի արագ է անցնում ժամանակը:

Ատոմային ժամերը ցույց են տալիս ձգողականության ազդեցությունը` որքան մոտ են դրանք մոլորակի մակերեւույթին, այնքան դանդաղ է ընթանում ժամանակը:

Ծովի մակարդակից բարձր յուրաքանչյուր 30 սմ-ի վրա մոտ 79 տարի բնակվող մարդը ծերանում է մոտ 90 մլրդ վայրկյան ավելի արագ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ