08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 23, 2012

Անհավանական ճանապարհորդությունն արդեն իրական է

Արկածախնդիր ճանապարհորդները մոտ ապագայում` 2015-ին, բրիտանական մի ընկերության շնորհիվ հնարավորություն կունենան 500 հազար մղոն հեռավորությամբ ճանապարհորդություն կատարել, որը նախկինում անհավանական էր թվում: Մարդիկ կարող են արձակուրդ անցակցնել Լուսնի վրա: “Excalibur Almaz” մասնավոր տիեզերական ընկերությունը, որը գտնվում է Մեն կղզում, պատրաստ է սկսել տոմսերի վաճառքը` 100 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ: Երկրից Լուսին երթուղին կիրականացվի խորհրդային 2 […]

Բանտարկյալներին կպարգեւատրեն փականները կոտրելու համար

ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի բանտի տնօրինությունը յուրօրինակ մեթոդ է մտածել` ստուգելու փականների ամրությունը, որոնք նախատեսված են այդ հաստատության համար: Այն բանտարկյալներին, ովքեր կարճ ժամանակահատվածում կկարողանան բացել փականը եւ դուրս գալ իրենց բանտախցից, հյուրասիրություն են խոստացել: Ենթադրվում է, որ կգնվեն այնպիսի փականներ, որոնք նույնիսկ փորձառու կողոպտիչները չեն կարող բացել: Տնօրինությունն ստիպված է նման քայլի գնացել, քանի որ […]

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հունիսի 23-27-ը շրջանների զգալի մասում  գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հյուսիս-արևելյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ին  կնվազի  2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում հունիսի  23-27-ը  գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև […]

Սիրիան ռմբակոծել է թուրքական կործանիչը

Սիրիական ռազմաօդային ուժերը ռմբակոծել են իրենց տարածքային ջրերի վրայով թռչող թուրքական “F-4” կործանիչը: Պաշտոնական Դամասկոսն արդեն հաստատել է այդ փաստը, գրում է “Утро.ru”-ն: Սիրիական եւ թուրքական ռազմածովային նավատորմերն արդեն կապի մեջ են եւ համատեղ փնտրում են կործանիչի 2 օդաչուներին: Առայժմ հայտնի չէ` ողջ են նրանք, թե` ոչ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտահերթ նիստ է […]

ԱԺ պատվիրակությունը կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանի երրորդ մասին

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հունիսի 25-29-ը կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երրորդ մասին: ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավարն է Դավիթ Հարությունյանը, կազմում են` Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներն ընդգրկված չեն պատվիրակության կազմում:

Եգիպտոսի նոր նախագահ կռչակվի Ահմեդ Շաֆիկը

Զինվորականների հրամանատար Ահմեդ Շաֆիկը հունիսի 24-ին կհռչակվի Եգիպտոսի նոր նախագահ, հաղորդում է “CNN” հեռուստաընկերությունը: Նախագահական ընտրությունների 2-րդ փուլը կայացել է նախորդ հանգստյան օրերին: Շաֆիկի մրցակիցը “Մուսուլման եղբայրներ” շարժման ներկայացուցիչ Մոհամեդ Մուրսին էր: Շաբաթվա կեսին ընտրությունների արդյունքների հրապարակումն անսպասելիորեն հետաձգվեց, իսկ մինչ այդ Սահմանադրական դատարանը ցրեց խորհրդարանը, որն ընտրվել էր մի քանի ամիս առաջ: Դիտորդներն այդ […]

ԱԺ հանձնաժողովների փոխնախագահների անունները հայտնի են

Հունիսի 22-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին` ընտրելու հանձնաժողովների նախագահների տեղակալներին եւ  հաստատելու հանձնաժողովների  կանոնակարգերը: Այսպիսով` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի […]

Հայաստանը կմասնակցի ՍԾՏՀ գագաթաժողովին Ստամբուլում

Հունիսի 26-ին Ստամբուլում տեղի կունենա  Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 20-րդ հոբելյանական գագաթաժողովը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Գագաթաժողովը կընթանա Թուրքիայի եւ Սերբիայի համանախագահությամբ: Հայաստանին եւս հրավեր է ուղարկվել ` մասնակցելու գագաթաժողովին: Մեր երկիրը կներկայացնի փոխարտգործնախարարը: Մասնակիցների թվում են նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլին, Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին, ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը: Գագաթաժողովի […]

Մեղադրյալը ամաչե՞ց աղջկա հայացքից. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի, երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 21-ամյա Մարի Դավթյանին այրած Գեւորգ Թադեւոսյանի դատավարությունը:   Թերթը հիշեցնում է, որ  հունվարի 20-ին 51-ամյա այս գյումրեցին իր աղջկա պատիվը փրկելու, նրան մարմնավաճությունից հետ պահելու  համար սպանել էր 8 ամսական երեխայի մայր 21-ամյա Մարի Դավթյանին, այնուհետեւ պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի կիսանկուղային հատվածում այրել էր նրա դին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի