12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԺ հանձնաժողովների փոխնախագահների անունները հայտնի են

Հունիսի 22-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին` ընտրելու հանձնաժողովների նախագահների տեղակալներին եւ  հաստատելու հանձնաժողովների  կանոնակարգերը: Այսպիսով`

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը,

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը,

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը,

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության  հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը,

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց  հանձնաժողովի կանոնակարգը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց “Ժառանգություն” խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը,

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց  հանձնաժողովի  կանոնակարգը  եւ  հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց  ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Պողոսյանը,

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց  հանձնաժողովի կանոնակարգը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց “Օրինաց երկիր” խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը,

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց  հանձնաժողովի կանոնակարգը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց “Օրինաց երկիր” խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը,

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց  հանձնաժողովի կանոնակարգը եւ  հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց  հանձնաժողովի կանոնակարգը եւ  հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Արաիկ Հովհաննիսյանը

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ