08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Հայաստանը կմասնակցի ՍԾՏՀ գագաթաժողովին Ստամբուլում

Հունիսի 26-ին Ստամբուլում տեղի կունենա  Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 20-րդ հոբելյանական գագաթաժողովը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Գագաթաժողովը կընթանա Թուրքիայի եւ Սերբիայի համանախագահությամբ: Հայաստանին եւս հրավեր է ուղարկվել ` մասնակցելու գագաթաժողովին: Մեր երկիրը կներկայացնի փոխարտգործնախարարը: Մասնակիցների թվում են նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլին, Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին, ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը:

Գագաթաժողովի շրջանակներում երկրների եւ կառավարությունների ղեկավարները կքննարկեն հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ կազմակերպության հիմնադրման 20-ամյակը, որն ամրագրվել է Ստամբուլյան գագաթաժողովի հռչակագրի ստորագրմամբ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ