20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2, 2012

“Ժառանգություն”-ում դժգոհողներ կան. անակնկալ քննադատություն համագումարին

“Ժառանգության” համագումարի ընթացքում անակնկալ ձայնի իրավունք խնդրեց կուսակցության երիտթեւի անդամ Դանիել Իոաննիսյանը եւ հայտարարեց, որ ակնկալում էր, որ այս համագումարի ընթացքում կներկայացվեր “Ժառանգության” վարչության հաշվետվությունը, ինչը չիրականացվեց: Երիտասարդի խոսքով, ինքը պատրաստվում էր այդ հաշվետվությանը դեմ քվեարկել, նաեւ “Ժառանգության“` մարտի 2-ի համագումարին, սակայն այն չներկայացվեց: “Այս  դեպքում այս մանդատը կորցնում է իր արժեքը”,-հայտարարեց նա եւ  ցույց […]

1200 կրակոց սահմանին

Համաձայն Լեռնային Ղարբաղի Պաշտպանության բանակի  օպերատիվ տվյալների, մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից […]

Օձը` բնակարանում

Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունը, երեկ` հունիսի 1-ին, երեկոյան,  ժամը 18-ի մոտակայքում ահազանգ է ստացել, որ  Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 22 սեփական տանը օձ կա: Փրկարարները տեղ հասնելով անմիջապես վնասազերծել են մեկ մետր երկարությամբ օձին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Հիշեցնենք, որ երեք օր առաջ էլ օձ էր մտել քաղաքի թիվ 12 մանկապարտեզի շենքը:

20 տարի առաջ կորած մարդու դին հայտնաբերվել է նրա տանը

Իսպանիայի Կանյիսալ գյուղի տներից մեկում հայտնաբերվել են մի մարդու մնացորդներ, որին չէին տեսել 20 տարի: Մնացորդները պատկանում են տանտիրոջը` Վիսենտե Բենիտոյին: Հարեւանները հայտնել են, որ նա վաղուց չէր պատասխանում զանգերին եւ իրենք մտածել են, որ նա Պորտուգալիա է մեկնել: Գյուղի բնակիչները, որոնք ընդամենը 520-ն են, հիշել են նաեւ, որ 20 տարի առաջ իրենց նյարդայնացրել է […]

Րաֆֆի Հովհաննիսյանը կհրաժարվի մանդատից. պատրաստվում է նախագահական ընտրություններին

Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր  “Ժառանգության” արտահերթ համագումարին հայտարարեց  մանդատից հրաժարվելու իր ցանկության մասին : “Երբ մեր խորհուրդը հաստատեց մեր համամասնական ցուցակը, ես ինքս կողմնակից էի, որ չլինեի առաջին տեղը, որ առաջ տանեի երիտասարդներին, լինեի քսանմեկերորդ տեղը: Ուրախ եմ, որ “Ազատ դեմոկրատներ”-ի ղեկավարությունը կիսում է իմ մոտեցումը, որ սա ոչ միայն հավաքական պատասխանատվության, այլ անձնական պատասխանատվության տիրույթ  է, […]

“NASA”-ի աստղադիտարանն Արեգակի վրա “աքլոր” է հայտնաբերել /ֆոտո/

“NASA”-ի արեւային աստղադիտարանն Արեգակի սկավառակի վրա “տեսել” է երկար ոտքերով թռչունի պատկեր, որը նման է ջայլամի կամ ձգված ոտքերով աքլորի: Արտասովոր նկարը հայտնվել է աստղադիտարանի տվյալների բազայում նախօրեին: Երկար ոտքերով եւ աքլորի կատարով թռչունի ուրվագիծը հայտնվել է Արեգակի սկավառակի ձախ մասում եւ պարզ երեւում է նկարներում: Մասնագետները բացատրել են, որ դա պարզապես սեւ, մուգ փոս […]

“Սարդարապատի” հայտարարությունը

Հերթական կեղծ ընտրություններով օրենսդիրի եւ կառավարության մասով վերարտադրված հանցավոր վարչախումբը առաջիկա տարիների համար իր ամբողջացումը ավարտին հասցնելու նպատակով առանց դադար առնելու անցել է վերարտադրության հիմնական` նախագահական մասի ապահովմանը: Ուստի, ինքնապահպանման բնազդին տրված, նա ի գործ է դրել քաղաքական ու գաղափարախոսական կեղծիքների եւ աճպարարությունների իր հարուստ զինանոցը` ջանալով բթացնել ժողովրդի զգոնությունը և նրա ուշադրությունը շեղել համազգային […]

Մեկնարկեց “Ժառանգության” համագումարը”. “Ազատ դեմոկրատները” ներկա չեն

              ՀՀ գրողների միության մեծ դահլիճում մեկնարկել է “Ժառանգության” համագումարը որի ընթացքում ակնկալվում է, որ կտրվեն ԱԺ ընտրություննհերի արդյունքների  եւ “Ժառանգության” մանդատների հետ կապված բոլոր հարցերի պատասխանները: Այս պահին ելույթ է ունենում Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց այն բոլոր “ազատ” քաղաքացիներին եւ քաղաքացիական հասարակությանը, որոնք քվեարկեցին “Ժառանագության”  օգտին: […]

“Վազն անցեք ինձնից … “. Ծոմակը հեռանո՞ւմ է Հայաստանից

“DIY” ակումբի սեփականատեր Ծոմակը շատ շուտով կմեկնի Հայաստանից: Henaran.am-ի տեղեկություններով, վերջինիս Շվեյցարիան քաղաքական ապաստան է առաջարկել: Նման առաջարկի համար թերեւս հիմք են հանդիսացել ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան հայտարարությունները: Հիշեցնենք, որ միջազգային այդ կառույցները դատապարտեցին ակումբի պայթեցումը, քանի որ շրջանառվեցին լուրեր, որ ակումբ են հաճախում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչի համար 2 անգամ հարձակում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի