24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

20 տարի առաջ կորած մարդու դին հայտնաբերվել է նրա տանը

Իսպանիայի Կանյիսալ գյուղի տներից մեկում հայտնաբերվել են մի մարդու մնացորդներ, որին չէին տեսել 20 տարի: Մնացորդները պատկանում են տանտիրոջը` Վիսենտե Բենիտոյին: Հարեւանները հայտնել են, որ նա վաղուց չէր պատասխանում զանգերին եւ իրենք մտածել են, որ նա Պորտուգալիա է մեկնել:

Գյուղի բնակիչները, որոնք ընդամենը 520-ն են, հիշել են նաեւ, որ 20 տարի առաջ իրենց նյարդայնացրել է Բենիտոյի շան հաչոցը: Հարեւաններից մեկն ազատել է բակում կապված շանը եւ նրան տարել իր մոտ: Սակայն տանտիրոջ ճակատագրով ոչ ոք չի հետաքրքրվել:

Բենիտոյի դիակը հայտնաբերել է նրա զարմիկը, ով 2012-ի մայիսին վերջապես որոշել է պարզել հորեղբոր ճակատագիրը եւ նրա տուն է այցելել:

Հարեւանները հայտնել են, որ ոչ մի տարօրինակ հոտ չեն զգացել: Հավանաբար այն ցրել է մոտակայքում գտնվող խոզանոցի հոտը:

Ներկայումս Վիսենտե Բենիտոն պետք  է լիներ 73 տարեկան: Հավանաբար նա մահացել է, երբ 50-ից ավել է եղել: Մահվան հավանական պատճառների մասին առայժմ ոչ ոք տեղեկություն չունի:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ