21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը կհրաժարվի մանդատից. պատրաստվում է նախագահական ընտրություններին

Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր  “Ժառանգության” արտահերթ համագումարին հայտարարեց  մանդատից հրաժարվելու իր ցանկության մասին : “Երբ մեր խորհուրդը հաստատեց մեր համամասնական ցուցակը, ես ինքս կողմնակից էի, որ չլինեի առաջին տեղը, որ առաջ տանեի երիտասարդներին, լինեի քսանմեկերորդ տեղը: Ուրախ եմ, որ “Ազատ դեմոկրատներ”-ի ղեկավարությունը կիսում է իմ մոտեցումը, որ սա ոչ միայն հավաքական պատասխանատվության, այլ անձնական պատասխանատվության տիրույթ  է, որ եթե պետք լինի, որ խմբակցությունը ավելի արդյունավետ աշխատի, մենք պատրաստ ենք մեր տեղերը զիջել”,-հայտարարեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իր հարցը դնում է կուսակցության նորընտիր վարչության սեղանին  , իսկ անկախ այդ  որոշումից, բոլոր դեպքերում ոչ միայն Ժառանգությունը, “Ազատ դեմոկրատները”, այլեւ  ազատ քաղաքացիները միասին մինչեւ աշուն պետք է ստեղծեն նորարար քաղաքացիական մի ուժ ` Հայաստանը հետ բերելու` թե ընտրության միջոցով, թե հրապարակներում  ու պուրակներում, թե փողոցներում :

“Մեր ժողովուրդը պարտավոր է մինչեւ այս տարվա ավարտն ունենալ իրեն պատկանող նախագահական թեկնածու: Այդ թեկնածությանը մենք միասին պարտավոր ենք մասնակցել”,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանն ու նշեց , որ  վարչության եւ ապագա խորհուրդների քննարկմանն է առաջարկում հետեւյալ դրույթները:

“Հայաստանի նախագահական հաջորդ թեկնածությունը պետք է լինի հավաքական ոչ թե անձնավորված, Հայաստանի հաջորդ նախագահը ծառայելու է միայն մեկ շրջան, ոչ ավելի,  քան մեկ շրջանը,  իսկ այդ մեկ շրջանի ավարտին  ՀՀ-ն արդեն պետք է ունենա նոր Սահմանադրություն, որի համապատասխան հինգ ու կես տարի անց, ՀՀ-ն խորհրդարանական հանրապետություն է”:

Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր դրույթների ներկայացումը, որոնք առնչվում են Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ Արցախի խնդիրներին:

Համագումարի ավարտին Րաֆֆի Հովհաննիսյանից խնդրեցինք պարզաբանել մանդատից հրաժարվելու մասին իր հայտարարությունը: Րաֆֆի Հովհաննիսյանը նախ ասաց, որ “դե ֆակտո” խորհրդարանում “Ժառանգությունը” “դե ֆակտո կգործի”, բայց Հայաստանի ապագան պետք է վճռվի խորհրդարանի պատերից դուրս: Իր` մանդատից հրաժարվելու որոշումը նա չհստակեցրեց` թողնելով վարչության որոշմանը.”Վարչությունը կորոշի խմբակցության մասնակցության բանաձեւը, այդ թվում նաեւ իմ մասնակցության հարցը”:

Հարցին, թե ի՞նքն է լինելու “Ժառանգության” թեկնածուն նախագահական ընտրություններին, Րաֆֆի Հովհաննիսյանը միանշանակ պատասխան չտվեց, ասաց, որ նախընտրում է պաշտպանել ուրիշի թեկնածությունը: Լրագրողների պնդումներին` ասել այդ թեկնածուի անունը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, թե դա կարող է լինել ձեզնից մեկը: Րաֆֆի Հովհաննիսյանըի խոսքով, հարցը պետք է քննարկվի եւ առաջադրվի “հավաքական թեկնածու”:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ ներկա չեն “Ազատ դեմոկրատներ”-ի ներկայացուցիչները, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց,  որ այս համագումարը բաց հանրային բնույթ է կրել եւ որեւէ մեկին, այդ թվում եւ “Ազատ դեմոկրատներ”-ին հատուկ հրավեր չի ուղարկվել, թեեւ նրանց վարչության անդամները ներկա են եղել համագումարին:

Henaran.am-ի հարցին, թե իր ելույթում նշելով, որ “Ազատ դեմորակտներն” էլ են կիսում հավաքական պատասխանատվության մասին իր տեսակետը , արդյո՞ք նկատի ուներ, որ այնտեղից էլ մանդատը վայր դնելու մասին որոշումներ հնարավոր են, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց.

“Ես կարող եմ ասել որպես սկզբունք թե նախընտրական շրջանում, թե դրանից հետո, մենք կողմնակից ենք ամենաարդյունավետ տարբերակին եւ միշտ էլ մեզ մոտ եղել է թե հավաքական, թե անհատական հանձնառությունը ղեկավարների կողմից, որ եթե  պետք լինի, մենք նաեւ այդ օպտիմալը բերելու համար կզիջենք մեր տեղերը”:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ