10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2012

Վնասված խողովակից ջուրը լցվել է տուն

Մայիսի 23-ին, ժամը 06.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում վնասվել է ոռոգման ջրի խողովակ եւ ջուրը լցվում է 4-րդ փողոցի թիվ 17 տուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Պղտոր անձրեւը վնաս չի. Հայացք

Այս օրերին հանրապետությունում գրանցվող պղտոր անձրեւները մարդկանց առողջության համար վտանգ չե՞ն ներկայացնում: “Հայացք”-ը այս հարցը փորձել է պարզել մասնագետներից: “Հատուկ դիտարկումներ չենք արել, ամենայն հավանականությամբ` ոչ”,-ասում է ՀՀ ԱԻՆ “Հայպետհիդրոմետ”  ծառայության կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: Նրա պարզաբանմամբ՝ անձրեւաբեր ցիկլոնը Հայաստան է ներթափանցել Սիրիայի անապատային տարածքներից, դրանով պայմանավորված էլ անձրեւներն իրենց հետ ավազ ու փոշի […]

Չծնված երեխայի մեջ հայտնաբերվո՞ւմ են ժառանգական հիվանդությունները.Ազգ

Ժամանակակից գիտությունը հնարավորություն է տալիս հայտնաբերելու ժառանգական հիվանդությունները դեռեւս չծնված երեխայի մեջ` նախածննդյան շրջանում: Իհարկե, դեռեւս ժառանգական բոլոր հիվանդությունները չէ, որ նախածննդյան շրջանում ախտորոշվում են, այնուամենայնիվ նյարդամկանային, քրոմոսոմային, նյութափոխանակության հիվանդությունները Հայաստանում արդեն հնարավոր է ախտորոշել: Այս մասին գրում է “Ազգ” օրաթերթը: Պտղի գենետիկ հետազոտությունը կոչվում է պրենատալ հետազոտություն, որը կատարվում է մի քանի փուլերով: Բժշկական […]

Քոչարյանը 3 օր սպասում է Պուտինին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի մոսկովյան աղբյուրների,  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դեռեւս չի հաջողվել հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: “Թեեւ Քոչարյանն արդեն 3 օր է, ինչ Մոսկվայում է, այնուամենայնիվ, Հայաստանի համար կարեւորագույն հարցի լուծման մասին որեւէ որոշում դեռ չի կայացվել: Համաձայն մեր տեղեկությունների՝ նրան ասել են, որ սպասի: Չի բացառվում, որ այսօր կայանա այդ հանդիպումը, […]

Վիկտոր Դալլաքյանը քաղծառայող. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, բոլորովին վերջերս ՀՀԿ-ին անդամագրված Աժ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որը մայիսի 6-ին տեղի ունեցած Աժ ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով թիվ 30 ընտրատարածքում պարտություն կրեց, պաշտոն է ստանալու: ՀՀԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրները նշում են, որ Դալլաքյանը առաջիկայում կնշանակվի ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ: Իսկ սույն ծառայության գործող նախագահ Մանվել Բադալյանը, որը նաեւ ՀՀԿ […]

ՕԵԿ-ը քեֆ է անելու. Չորրորդ ինքնիշխանություն

”Չորրորդ ինքնիշխանություն”-ը գրում է, որ “Օրինաց երկիր” կուսակցությունը որոշել է հետ չմնալ ՀՀԿ-ից եւ կերուխումի պատրաստություն է տեսնում: Այս մասին թերթին պատմել են ՕԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրները: “ԱԽՔ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի խորհրդով, պատրաստվում է սեփական կուսակցության կազմով քեֆ-ուրախություն կազմակերպել գործարար Խաչիկ Խաչատրյանին պատկանող “Գեղամա” ռեստորանային համալիրում, ուր ՕԵԿ-ական գործարարներր հաճախակի են հավաքվում: […]

Ոստիկանը կանխել է ինքնասպանությունը.Հրապարակ

 Ըստ “Հրապարակ’ օրաթերթի, օրերս Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում ջրախեղդ եղած 11-ամյա Գեւորգ Խաչատրյանի հոր ինքնասպանությունը կանխել է ոստիակններից մեկը: “Տղան գյուղի  տարածքում գտնվող ոռոգման ջրերի կուտակման ջրամբարում որոշել է լողանալ: Կես ժամ անց  նա ջրահեղձ է եղել: Տարածքում գտնվող մարդիկ օգնության են հասել, սակայն  երեխայի կյանքը չի հաջողվել փրկել: Նրա դին տեղափոխել են Մեծամորի հիվանդանոց: […]

Գերմանացի պրոֆեսորը վիրահատել է 8 տուժածի

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան հրավիրված  Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության եւ այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը մինչեւ օրս վիրահատել է  մայիսի 4-ին Հանրապետության հրապարկում փուչիկների պայթյունից տուժած 8 հոգու: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց Հայաստանի առողջպահության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը:  Հինգ տուժածի վիրահատությունը կատարվել է ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության կենտրոնում, իսկ երեքինը`  […]

Հրդեհ` ՀՀԿ գրասենյակում /վիդեո, ֆոտո/

Քիչ առաջ հրդեհ է բռնկվել Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակում: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, վառվում է ՀՀԿ գրասենյակի տանիքը: Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում: Դեպքի վայրում 8 մարտական հաշվարկ է աշխատում: Որեւէ մեկնաբանություն հրդեհի հետ կապված այս պահին չի հաղորդվում: Ըստ նախնական վարկածի, հրդեհը բռնկվել է հոսանքից: Henaran.am-ի թղթակիցը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված