Ոստիկանը կանխել է ինքնասպանությունը.Հրապարակ
Ըստ “Հրապարակ’ օրաթերթի, օրերս Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում ջրախեղդ եղած 11-ամյա Գեւորգ Խաչատրյանի հոր ինքնասպանությունը կանխել է ոստիակններից մեկը:
“Տղան գյուղի տարածքում գտնվող ոռոգման ջրերի կուտակման ջրամբարում որոշել է լողանալ: Կես ժամ անց նա ջրահեղձ է եղել: Տարածքում գտնվող մարդիկ օգնության են հասել, սակայն երեխայի կյանքը չի հաջողվել փրկել:
Նրա դին տեղափոխել են Մեծամորի հիվանդանոց: Հիվանդանոցում կարող էր տեղի ունենալ եւս մեկ դժբախտություն, եթե այնտեղ գտնվող մարդիկ փոքր-ինչ անուշադիր լինեին. այն բանից հետո, երբ երեխայի ծնողները հիվանդանոց են հասել եւ տեղեկացել, որ որդին մահացել է, հայրն ընդունարանում իրեն կորցրել է եւ փորձել է տեղում ինքնասպանություն գործել:
Սակայն, ականատեսների վկայությամբ, հիվանդանոցում գտնվող մի ոստիկան, նկատելով որդեկորույս հոր կասկածելի վարքը, վրա է հասել ու կանխել ինքնասպանությունը”,-գրում է թերթը: