09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2012

Թեղուտի պաշտպանները չեն հավատում

Այսօր ‘Թեղուտի պաշտպանության’ քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Սույն թվականի ապրիլի 30-ին Թեղուտի պաշտպանության մի քանի ակտիվիստներով այցելել էինք Ավան համայնքում տեղի ունեցած, ‘հավատանք, որ փոխենք’ կարգախոսի տակ անցկացվող հավաքին` նպատակ ունենալով Հանրապետական կուսակցության եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին գրավոր պահանջ ներկայացնել, որպեսզի վերջինս պատշաճ կերպով իրականացնի իր պաշտոնեական պարտականությունները եւ […]

Ընտրակաշառքի սպասումով

USAID  եւ CIVILNET.AM կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերվել էր բանավեճ՝՛՛ Քարոզարշավի ամփոփում՛՛ թեմայով, ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջեւ: Մոդերատորը` ՛՛Առավոտ՛՛ օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը նշեց, որ ոչ մի անգամ այս ձեւաչափին չեն մասնակցել  ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: ՀՅԴ-ից Արտյուշա Շահբազյանը նշեց, որ այս քարոզարշավում երկրորդ պլան է մղվել այն, որ ընտրություններում կարելի է հաղթել ընտրական ծրագրերով: ՛՛ […]

ՀՀԿ-ն քարոզարշավի աննախադեպ ավարտ է նախատեսել

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ՀՀԿ-ն աննախադեպ հանրահավաք-համերգով եզրափակելու է նախընտրական քարոզարշավը: Մայրաքաղաք` Երեւանում եւ հայրաքաղաք` Գյումրիում, մայիսի 4-ին, ժամը 18-ին միաժամանակ մեկնարկելու են միջոցառումները: “Հայ էստրադայի աստղերն են ելույթ ունենալու համերգին, նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն է հնչելու: Նրա ելույթը ուղիղ կապով հեռարձակվելու է նաեւ Գյումրիի հրապարակում”,-ասաց Է. Շարմազանովը:

Ինչպե՞ս են ռուս կանայք “իրենցով անում” հայ խոպանչիներին /վիդեո/

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որը դիտելուց հետո պարզ է դառնում, թե ինչու են հայ տղամարդիկ, ամիսներ շարունակ լինելով օտար երկրում եւ կատարելով ծանր արտագնա աշխատանք, չեն դժգոհում դժվարություններից եւ նույնիսկ չեն էլ ցանկանում վերադառնալ: Պարզվում է` ռուս կանայք կարողանում են հայ տղամարդկանց հանդեպ իրենց անսահման սերն արտահայտել նաեւ “այլընտրանքային” միջոցներով:

Նիկոյանը 3 ժամ ապարդյուն սպասեց

ՀՀ Ազգային ժողովի մայիսի 2-ի նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին: “ԱԺ կանոնակարգ” օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում եւս քվորում չապահովվեց: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նիստը հայտարարեց չկայացած:  Henaran.am-ին փոխանցում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից

Նախընտրական ծեծկռտուք /վիդեո/

Ապրիլի 30-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել “Հելսինկյան ասոցիացիա” հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը եւ հայտնել, որ Սեդրակ Սարգսյան փողոցում անհայտ անձինք հայհոյել եւ վիրավորել են իրենց ասոցիացիայի անդամ Արման Վեզիրյանին: Արման Վեզիրյանը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 18.30-ի սահմաններում վերը նշված փողոցում բուկլետներ բաժանելիս վիճաբանություն է […]

Տարոնը ուժը կորցրած ճանաչեց

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 02.05.2012 թ. № 3635-Ա որոշումով ուժը կորցրած է ճանաչվել Երևան քաղաքի ենթակայության “Կենտրոն-Կանաչապատում” ՓԲ ընկերությանը 15.12.2011 թ. տրամադրված տաղավարների տեղադրման թույլտվությունը: Համաձայն քաղաքապետի որոշման, “Կենտրոն-Կանաչապատում” ՓԲԸ-ի տնօրենին հանձնարարվել է ապամոնտաժել վերոնշյալ տարածքում ընկերության կողմից տեղադրված տաղավարները և իրականացնել բարեկարգման աշխատանքներ: Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դրվել է Կենտրոն վարչական շրջանի […]

Ինձ համար բոլորն էլ մերոնքական են. ՀՀԿ նախագահ

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Բյուրեղավանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց համայնքային զարգացման ծրագրերից: Սերժ Սարգսայնը նշեց, որ Բյուրեղավանի նման փոքրիկ արդյունաբերական քաղաքները ԽՍՀՄ-ի փլուզումից հետո աղքատության եզրին հայտնվեցին: Նախագահը հատկապես կարեւորեց մարզային քաղաքներում իրականացվող ներդրումային ծրագրերը: Նա նշեց, որ պետք է խրախուսել այն գործարարներին, որոնք ներդրումներ կիրականացնեն եւ նոր աշխատատեղեր կստեղծեն նման քաղաքներում: Նախագահի խոսքով, […]

ՀԱԿ-ի միակ հույսը ժողովուրդն է

“Այս ընտրարշավը խիստ տարբերվում է նախորդ ընտրարշավներից իր ակտիվությամբ, որովհետեւ քաղաքական բոլոր ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին գիտակցում են, որ լուրջ պայքար է ծավալվելու”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ համամասնական ցուցակով առաջադրված, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: ՍԴՀԿ ատենապետը գտնում է, որ մեկ անգամ եւս պետք է ժողովրդին  համոզել, որ ընտրությունների ելքը վճռում է ընտրողը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի