15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախընտրական ծեծկռտուք /վիդեո/

Ապրիլի 30-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել “Հելսինկյան ասոցիացիա” հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը եւ հայտնել, որ Սեդրակ Սարգսյան փողոցում անհայտ անձինք հայհոյել եւ վիրավորել են իրենց ասոցիացիայի անդամ Արման Վեզիրյանին:

Արման Վեզիրյանը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 18.30-ի սահմաններում վերը նշված փողոցում բուկլետներ բաժանելիս վիճաբանություն է ծագել մի տղամարդու հետ, որը բռունցքով 2 անգամ հարվածել է իրեն եւ պատճառել մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումներով ոստիկաննները ճշտել են տղամարդու ինքնությունը և նա ներկայացվել է բաժին:

1967 թ. ծնված Տիգրան Մանուկյանը վեճի կապակցությամբ տվել է բացատրություն, որ ժամը 17.15-ի սահմաններում ինքը եղել է հարևանի տանը և այդ ժամանակ այդ տան միջանցք ինչ-որ մեկը բուկլտեներ է նետել: Ինքը փորձել է ճշտել, թե ով նետեց բուկլետը: Այդ պահին իրեն է մոտեցել Արման Վեզիրյանն ու սկսել է վիճել, առաջացել է քաշքշուկ, որին միջամտել է Մանուկյանի հորեղբոր կինն ու թույլ չի տվել, որ վեճը շարունակվի:

Տիգրան Մանուկյանը նշել է, որ ինքը Վեզիրյանին չի հարվածել և միայն քաշքշել է նրա շորերից:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ