Նորածին քոթոթի անունը որոշելու են երեխաները

Երեւանի կենդանաբանական այգու առաջին կորպորատիվ խնամակալի անունն արդեն հայտնի է:’‘Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա’‘փակ բաժնետիրական ընկերություն դարձել է Երեւանի կենդանաբանական այգու` վերջերս մայրացած Անդրկովկասյան գորշ արջերից մեկի եւ նրա փոքրիկ ձագուկի խնամակալը: Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա այգու առաջին կորպորատիվ խնամակալության վկայականի հանձնման պաշտոնական արարողությունը: Այս խնամակալության շնորհիվ ‘‘Կենդանիների խնամակալություն’‘ծրագիրը բոլորովին նոր փուլ է թեւակոխում: […]