20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ստեփան Դեմիրճյանը կմտնի Ազգային ժողով

Henaran.am-ի տեղեկություններով, մինչեւ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը, պատգամավորական մանդատից հրաժարվելու է նաեւ ՀԺԿ առաջնորդ, ՀԱԿ-ի համամասնական ցուցակում գտնվող Ստեփան Դեմիրճյանը:

Նա մեր տեղեկություններով, չի ուզում անմասն մնալ “Հանրապետություն” կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի քայլերից /հրաժարվել է մանդատից եւ չի բացառել ՀԱԿ-ից դուրս գալը/, եւ հայտարարել է, որ հիմա “բոլորը կտեսնեն, թե ուժը ում կողմն է, եւ ժողովուրդը ում հետ կլինի”:

Սակայն կուսակցության քաղխորհրդի քարտուղար Գրիգոր Հարությունյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց այդ խոսակցությունները: “Մանդատը Ստեփան Դեմիրճյանը չի պատրաստվում վայր դնել: Կուսակցության քաղխորհրդի առաջիկա օրակարգում  նույնպես չկա ՀԱԿ-ից դուրս գալու հարց”,-ասաց Հարությունյանը:

Ի դեպ, քաղաքական թոհուբուհից հետո, ՀԺԿ քարոտւղարը Մեղրիից է հետեւում զարգացումներին: “Ծննդավայրումս եմ, այգին եմ մեր մշակում, բայց պոuլսը չեմ գցում, այնպես որ էլի եմ ասում նման տեղեկություններ չկան”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ