09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 10, 2012

Կտուգանեն “Կենտրոն թիվի”-ին

Վաղը` մայիսի 11-ին,  ՀՌԱՀ-ը նիստ կգումարի: Օրակարգում “ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ–ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ” ՓԲ ընկերությանը(“Կենտրոն” հեռուստաընկերություն) “Հեռուստատեսության և ռադիոյի մասին” ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հարցն է: Այս մասին Henaran.am-ին փոխանցում են ՀՌԱՀ մամլո ծառայությունից: Նկատենք,  քարոզչություն արգելող ժամանակահատվածում քարոզչական բնույթի հեռարձակում իրականացնելը օրենքի վերոնշյալ դրույթը սահմանում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով տուգանք :

Դարձյալ արյունահեղություն Սիրիայում. կան զոհեր

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր` մայիսի 10-ի առավոտյան, կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել: 2 ռումբերի պայթյունի արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել եւ վնասվածքներ ստացել: Ռումբերը պայթել են Դամասկոսի օդանավակայանի ճանապարհին: “Московские новости”-ի տվյալներով` պայթյուններից հետո փոխհրաձգություն է սկսվել: Ըստ նախնական տվյալների` ահաբեկչության թիրախը սիրիական հատուկ ծառայությունների օպերատիվ բաժանմունքն է եղել: Ինչպես հաղորդում է սիրիական “Սուրիա” հեռուստաալիքը, […]

Եթե ուզում եք ներկա լինել Հունաստան-Հայաստան հանդիպմանը

Աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայկական ֆուտբոլի երկրպագուներին ՀՖՖ-ից տեղեկացնում են,  որ մայիսի 31-ին Ավստրիայի Կուֆշտայն քաղաքի “Գրենցլանդշտադիոն” մարզադաշտում կայանալիք Հունաստանի եւ  Հայաստանի ազգային հավաքականների ընկերական հանդիպման տոմսերը հնարավոր է ձեռք բերել այցելելով հետևյալ վեբ-կայքը (http://www.oeticket.com/en/tickets/international-friendly-matches-kufstein-grenzlandstadion-410366/performance.html?) Henran.am-ին փոխանցում են ՀՖՖ մամլո քարտուղարությունից

“Գազավորված ջրով հեշտոց են լվանում …Մեր կլինիկա դիմած յուրաքանչյուր երրորդ զույգն անպտուղ է”. սեքսոպաթոլոգ է

Անպտղություն ենք համարում այն դեպքը, երբ զույգը մեկ տարվա ընթացքում, ապրելով նորմալ սեռական կյանքով, առանց հակաբեղմնավորիչներ օգտագործելու կինը չի հղիանում: Այսպես է ախտորոշում անպտղությունը “Հենարան” մամուլի ակումբի բանախոսը` սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Սեքսոպաթոլոգի կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ բժշկի դիմող յուրաքանչյուր երրորդ զույգ անպտղություն ունի. պատճառը կամ ուշ բժշկի դիմելն է, կամ ոչ ճիշտ հասցեով` […]

Հունաստանը ոչ մի կերպ չի կարողանում կառավարություն ձեւավորել

Հունաստանը քաղաքական փակուղում է հայտնվել` կոալիցիայի հետ հերթական բանակցությունների ձախողման արդյունքում: Եթե կառավարական կաբինետ ձեւավորելը չստացվի, երկրում նոր ընտրություններ կարող են հայտարարվել, հաղորդում է “Интерфакс”-ը: Հունական “Սիրիզա” ձախ կուսակցության ղեկավար Ալեքսիս Ցիպրասը, ով կառավարությունը ձեւավորելու մանդատ է ստացել, ոչ մի կերպ չի կարողացել պայմանավորվել հավանական գործընկերների հետ: Այժմ կառավարական կաբինետի վերաբերյալ բանակցությունների առաջարկությամբ կներկայանա սոցիալիստների […]

“Մուլտյաշկա” Պուգաչովան` Պրիմադոննովո գյուղից /վիդեո/

Ալլա Պուգաչովայի հետ աշխատած կոմպոզիտորներից մեկը նրա մասին գիրք էր գրել, սակայն ստեղծագործությունն անհաջող դուրս եկավ, եւ նա, գնելով սեփական ստեղծագործության ողջ տպագրած օրինակները, բաժանեց դրանք ծանոթներին, որից հետո նա որոշեց իրեն այլ ժանրի մեջ փորձել: Նա մի մուլտֆիլմ է ստեղծել, որում Ալլա Բորիսովնան բնակվում է Պրիմադոննովո գյուղի “Թագավորական” կայարանում, իսկ նրա կողքին իր հավատարիմ […]

“Ախր մենք էդքան չենք բաժանել … “. ԲՀԿ-ն գոհ է, բայց

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ԲՀԿ-ում գոհ են  խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներից: Մեր աղբյուրների փոխանցմամբ,  Գագիկ Ծառուկյանի թիմակիցներից մեկը հայտարարել է, որ “բաժանածի դիմաց արդյունքը եկավ”: “Ախր մենք էդքան չենք բաժանել, քիչ ենք տվել, տեսնես մեր տեղը ով բարեգործություն արեց”,-կես կատակ, կես լուրջ նշել է ԲՀԿ պատասխանատուներից մեկը: Հիմա ԲՀԿ-ում ընտրական լարվածությունը թոթափվել է` հետընտրական կրքերը եռում […]

Մեկ շաբաթում Հայաստանում 3 երկրաշարժ է գրանցվել

Ս.թ. մայիսի 3-ից մինչև 10-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել, որը տեղի է ունեցել մայիսի 6-ին Սևան քաղաքից 5 կմ հարավ-արևելք: Իսկ մայիսի 10-ին Արտաշատ քաղաքից 3 կմ դեպի հյուսիս տեղի ունեցած 2 բալանոց ստորգետնյա թույլ ցնցումը զգացվել է Դվին գյուղում: Henaran.am-ին փոխանցում են ՀՀ ԱԻՆ ՍՊԾ գործակալությունից: 

Շվեդիայի ԱԳ նախարարը չի մեկնի Բաքու

Շվեդիայի մշակույթի նախարար Լենա Ադելսոն Լիլերոտը չի մեկնի Բաքու` “Եվրատեսիլ-2012”-ին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից: Լրագրողների հարցին, թե ինչու չի նապատրաստվում մեկնել Բաքու, Լիլերոտը պատասխանել է, թե ժամանակ չունենալու պատճառով, սակայն Ադրբեջանի վերաբերյալ նրա հայտնած կարծիքի ենթատեքստից պարզ է դառնում իրական պատճառը: “Լավ է, որ սկսել են քննարկել իրավիճակն Ադրբեջանում, ինչը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի