10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2012

ՀԱԿ-ում չեն լսել “ժառանգության” մեղադրանքները

“Ես նման հայտարարություն չեմ լսել, “Ժառանգության” հետ եղել են բանակցություններ, դրանց մասին ինֆորմացիան տրվել է, ավելացնելու ոչինչ չունեմ”,-այսօր Henaran.am-ին ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով “Ժառանգության” այն հայտարարություններին, թե մեծամասնական ընտրապայքարում ՀԱԿ-ը համագործակցում է իշխանությունների հետ: Հիշեցնենք, որ  Henaran.am-ի հետ զրույցում  օրերս նման հայտարարություն էր արել ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Լեւոն Զուրաբյանը մեծամասնականի շուրջ […]

Մոսկվայում բռնկված հրդեհի գործով հայ է ձերբակալվել

Մոսկվայի Կաչալովո շուկայի տարածքում բռնկված հրդեհի արդյունքում զոհված միգրանտ աշխատողներից 11-ի դիակների ինքնությունը հաջողվել է պարզել դատաբժշկական փորձաքննության արդյունքում: Նրանցից 10-ը Ուզբեկստանի քաղաքացիներ են, մեկը` Տաջիկստանի: Եւս 6 դիակների ինքնությունն առայժմ չի հաջողվել պարզել: Այս մասին հաղորդում է “Московский комсомолец”-ը: Զանգվածային մահվան գործով ձերբակալվել են 57-ամյա մոսկվացի “Ստարտ-2” ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Լիկովը եւ “Ալբասետ” ՍՊԸ-ի […]

‘Եթե մեկ ուրիշը լիներ իմ փոխարեն, վաղուց հրաժարական կտար’. ՄԻՊ

Մարդու իրավունքերի  պաշտպանն ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին է ուղարկել 2011 թվականի զեկույցը եւ հիշեցրել, որ այս գարնանային նստաշրջանում ԱԺ պատգամավորները պարտավոր են լսել այն: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  Մարդու իրավունքերի պաշտպան Կարեն Անդրեսյանը: Նա հույս հայտնեց, որ զեկույցը գարնանային նստաշրջանի ընթացքում կդրվի ԱԺ պատգամավորների քննարկմանը: 2011-ի տարեկան զեկույցում խնդիրները դասակարգված են […]

‘Պետք է ամեն ինչ արվի, որ Հայոց ցեղասպանությունը միջազգային ճանաչում ստանա’ Կիպրոսի ԱԳ նախարար

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսին: Ողջունելով Կիպրոսի արտգործնախարարին՝ Սերժ Սարգսյանը երկու երկրների միջեւ կապերի ամրապնդման գործում կարեւորել է պարբերական դարձած տարբեր մակարդակի փոխայցելությունները: Հանրապետության ղեկավարը նշել է, թե մեծ հաճույքով է հիշում անցյալ տարի Կիպրոս կատարած իր պետական, այնուհետ աշխատանքային այցերը եւ դրանց […]

Եվրանեսթը կանդրադառնա ԼՂ կարգավորման հարցին. Քրիստիան Վիգենին

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինը այսօր անկացրած նիստի արդյունքների ամփոփման ժամանակ նշել է, որ վեհաժողովի քաղաքական հարցերով հանձնախմբի հերթական հաշվետվության մեջ կուսումնասիրվեն տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր: Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտության հետ մեկտեղ կուսումնասիրվեն նաեւ Մերձդնեստրյան եւ վրացական հակամարտությունները: Վիգենինը հոռետեսորեն է տրամադրված ղարաբաղյան խնդրի լուծման հանդեպ: Նա ընդգծել է, որ Մինսկի խումբն արդեն […]

ԵՊՀ-ի դանակահարությունը տեսաձայնագրվե՞լ է. հարուցվել է քրեական գործ

 Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում Հայաստանի քրօրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը  եւ  113 հոդվածի 1-ին մասի`  դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը հատկանիշներով գործ է հարուցվել ապրիլի 3-ին Երեւանի պետհամալսարանում տեղի ունեցած դանակահարության դեպքի առնչությամբ: Այս մասին  Henaran.am-ին տեղեկացրին ոստիկանությունից: Հիշեցնենք, որ երեկ կեսօրին Երեւանի պետհամալսարանի ճեմասրահում  դանակահարել են ուսանողներ Սարգիս […]

Կոալիցիայի ձեւական լինելու մասին իր ձեւակերպումը մեկնաբանեց Օսկանյանը /վիդեո/

Կոալիցիայի` “ձեւական բնույթ” կրելու մասին ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հայտարարոթւյունը, պարզվում է, զուտ քաղաքագիտական բնույթի հայտարարություն է եղել: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով իր ասածը, այս մասին նշեց Վարդան Օասկանյանը: “ Ես ասել եմ` զուտ քաղաքագիտական առումով, եթե կոալիցիայի մեջ մի կուսակցությունը մեծամասնություն ունի, դա արդեն ֆորմալ է: Բայց, երբ ինձ […]

‘Գոնչո գլուխ, պիթեկանթրոպ պատգամավորներ եւ անձրեւոտ քաղաքական գլուխների’ …

՛՛Հայաստանը գտա անփոփոխ, անձրեւ էր գալիս քաղաքական գլուխների վրա՛՛,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես բնութագրեց նախընտրական Հայաստանը բանաստեղծ Արտեմ Հարությունյանը, ով երեք ամիս բացակայել էր Հայաստանից, քանի որ իր գրքի շնորհանդեսի հետ կապված աշխատանքային այցով պետք է գտնվեր ԱՄՆ-ում: Նրա խոսքով՝ Հայաստանում քաղաքական կյանքը շատ դժվարությամբ է մաքրվում ու հստակեցվում: ՛՛Կալիֆորնիայի հայերը դժգոհ էին՝ թե […]

Ովքեր են իսկական ֆաշիստները. “Հայոց արծիվները” Ալիեւին

“Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ-ն տարածել է հայտարարություն կապված “Եվրանեսթ”-ում Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարության հետ: “Նախեւառաջ խորապես ողջունում ենք Ադրբեջանում ապրիլի 3-ին տեղի ունեցած  “Եվրանեսթի” խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության սառնասիրտ եւ վճռական պահվածքը: Ցավով փաստում ենք, որ ապրիլի 3-ին Բաքվում  “Եվրանեսթի” խորհրդարանական վեհաժողովում, քաղաքակիրթ երկրներից ժամանած հյուրերի առջեւ ադրբեջանցիների ինքնասիրահարված եւ ինքնահռչակած սուլթան-նախագահ Իլհամ Ալիեւի հնչեցրած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված