07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԵՊՀ-ի դանակահարությունը տեսաձայնագրվե՞լ է. հարուցվել է քրեական գործ

 Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում Հայաստանի քրօրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը  եւ  113 հոդվածի 1-ին մասի`  դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը հատկանիշներով գործ է հարուցվել ապրիլի 3-ին Երեւանի պետհամալսարանում տեղի ունեցած դանակահարության դեպքի առնչությամբ: Այս մասին  Henaran.am-ին տեղեկացրին ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ երեկ կեսօրին Երեւանի պետհամալսարանի ճեմասրահում  դանակահարել են ուսանողներ Սարգիս Նազարեթյանինն ու  Գոռ Խաչատրյանին: Կատարվում է նախաքննություն, առայժմ կասկածյալներ չկան:

Henaran.am-ի տեղեկություններով, համալսարանի այդ տարածքը տեսավերահսկվում էր, եւ արդեն ոստիկանությունը սկսել է տեսագրության վերծանման աշխատանքները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ միջադեպը ամբողջությամբ տեսագրված լինի:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ