09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 25, 2012

“Արմենիան մոլիբդեն փրոդաքշն” -ը փորձաքննությունն չի՞ անցել. Հայացք

“Հայացք” օրաթերթը անդրադառնալով, երեկ  ժամը 5:30-ի սահմաններում, “Արմենիան մոլիբդեն փրոդաքշն” ընկերության արտադրական տարածքում տեղի ունեցած պայթյունին` հիշեցնում է, որ թեեւ մի շարք անձինք տաբեր աստիճանի այրվածքներ են ստացել, սակայն պայթյունի հետեւանքով, բարեբախտաբար, հրդեհ չի բռնկվել: Այրվածքներ ստացած աշխատակիցներից մի քանիսը տեղափոխվել են “ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն” ՓԲԸ: 4 անձանցից 2-ի վիճակը ծանք է, […]

ԲՀԿ-ի ընտրական նոր մեթոդը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները նշում են, որ  ԲՀԿ-ն Արարատի եւ Արմավիրի մարզերի բնակիչներից ձայներ հավաքելու նոր մեթոդ է մշակել: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող “Նոյ” օղու, գինու եւ կոնյակի գործարանն այդ մարզերի գյուղացիների հետ նախընտրական այս ժամանակահատվածում պայմանագրեր է կնքել աշնանը խաղող մթերելու մասին` ձեռքի հետ էլ զգուշացնելով, որ եթե ԲՀԿ-ին ձայն չտան, ապա գործարքը չեղյալ […]

Գյուղնախարարը քաշելու է ականջները. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի, ՕԵԿ-ական գյուղնախարար Սերգո Կարապետյանը մի քանի օր է, ինչ արտակարգ ռեժիմով իրեն պատկանող “Արտֆուդ” պահածոների գործարանում մեկը մյուսին հերթ չտալով հանդիպումներ է անցկացնում: Եվ եթե տարիներ շարունակ գործարանի աշխատողները կարող է օրերով ծանոթ-բարեկամ խառնեին գործարանի սեփականատիրոջը այս կամ այն հարցով դիմելու համար, ապա հիմա “սիրտը բաց” նախարարը գրեթե բոլորի համար հասանելի […]

Մազմանյանը հեռացնում է պրոֆեսորներին. Ավանգարդ

Ըստ “Ավանգարդ”-ի, նշանավոր կինոգետ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երկարամյա դասախոս, պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանին հեռացնում են ինստիտուտից: Վերջերս ուսանողներն ականատես էին եղել, թե ինչպես արվեստի տեսության եւ պատմության ամբիոնի վարիչը (ով ժամանակին, ինչպես պնդում էր ականավոր թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը` գիտական կեղծիք էր թույլ տվել) անհարգալից վերաբերմունք է դրսեւորել նշանավոր պրոֆեսորի հանդեպ եւ վիրավորել նրան: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված