19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԲՀԿ-ի ընտրական նոր մեթոդը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները նշում են, որ  ԲՀԿ-ն Արարատի եւ Արմավիրի մարզերի բնակիչներից ձայներ հավաքելու նոր մեթոդ է մշակել:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող “Նոյ” օղու, գինու եւ կոնյակի գործարանն այդ մարզերի գյուղացիների հետ նախընտրական այս ժամանակահատվածում պայմանագրեր է կնքել աշնանը խաղող մթերելու մասին` ձեռքի հետ էլ զգուշացնելով, որ եթե ԲՀԿ-ին ձայն չտան, ապա գործարքը չեղյալ կհայտարարվի:

Ու երբ ընտրություններին մասնակից այլ կուսակցություններից քարոզարշավի շրջանակներում ձայն են խնդրել այդ գյուղացիներից, նրանք ասել են, թե արդեն ԲՀԿ-ի հետ կնքված պայմանագիր ունեն: Աժ պատգամավոր ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը թերթի թղթակցի հետ զրույցում հերքել է այդ լուրերը` դրանք որակելով որպես անհեթեթություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ