24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Գյուղնախարարը քաշելու է ականջները. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի, ՕԵԿ-ական գյուղնախարար Սերգո Կարապետյանը մի քանի օր է, ինչ արտակարգ ռեժիմով իրեն պատկանող “Արտֆուդ” պահածոների գործարանում մեկը մյուսին հերթ չտալով հանդիպումներ է անցկացնում: Եվ եթե տարիներ շարունակ գործարանի աշխատողները կարող է օրերով ծանոթ-բարեկամ խառնեին գործարանի սեփականատիրոջը այս կամ այն հարցով դիմելու համար, ապա հիմա “սիրտը բաց” նախարարը գրեթե բոլորի համար հասանելի է` առայժմ քաղաքական նկատառումներից ելնելով:

Եվ այսպես, ՕԵԿ-ական նախարարի եւ իր գործարանի աշխատակիցների տետ ա տետ հանդիպման միակ եւ անփոխարինելի պատճառը մեկն է` “մայիսի 6-ին ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ ձայնը տալ ՕԵԿ-ին”,- այս լոզունգով է սկսվում եւ ավարտվում Սերգո Երիցյանի օրն իր շրջապատում, գործարանում եւ ամեն տեղ, ով իր շուրջը հավաքվածներին զուգահեռ ճոխ-ճոխ խոստումներ է տալիս, որ իրեն “չքաշելու” դեպքում, իր կողքը կանգնողներին նա չնախատեսված պարգեւների է արժանացնելու, իսկ եթե հանկարծ մեկի մտքով էլ անցնի շրջանցել նախարար մարդու խոսքը, ապա անհնազանդների “ականջները քաշվելու են”…
“Ինչ արած, էս էլ հո հող ու ջրի հարցր չի, որ սուպեր նախարար Կարապետյանը Աստծու օրհնությանր ապավինի ու տեդր հանգիստ “տիտիկ” անի”,-գրում  է թերթը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ