10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2012

Պոռնոաստղերը` քաղաքականության մեջ

Իտալացի պոռնոաստղ եւ քաղաքական գործիչ Միլլի Դաբրաչոն հրաժարվել է Մոնցա քաղաքի քաղաքապետի պաշտոնից, հայտնում է “La Repubblica”-ն: Աստղը հրաժարվել է պաշտոնից, քանի որ այն ցանկանում է զբաղեցնել նաեւ նրա նախկին գործընկերուհի Իլլոնա Շալերը, որն ավելի հայտնի է Չիչոլինա անունով: Դրա փոխարեն Դաբրաչոն կառաջդրվի Նեոպոլի մոտ գտնվող փոքրիկ Տոռե դել Գրեկո քաղաքի քաղաքապետի պաշտոնի համար: Միլլի […]

ՕԵԿ համագումարն իր ներկայությամբ պատվել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շուտով կմեկնարկի ՕԵԿ 10-րդ համագումարը: Համագումարն իր ներկայությամբ կպատվի ՀՀ նախագահ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Համագումարին` ՕԵԿ խոսնակ Սուսաննա Աբրահամյանի փոխանցմամբ հրավիրված են խորհրդարանական խմբակցությւոնների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ “Ժառանգության” ներկայացուցիչները, նաեւ դեսպաններ: Հաշվետու ժամանակահատվածի եւ կուսակցության առաջիկա ռազմավարության մասին ելույթով հանդես կգա ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նախատեսված է նաեւ […]

Կոնստանտին Զատուլինի կոչը` արտասահմանում բնակվող ռուսներին

Մոտենում է մարտի 4-ը` ՌԴ նախագահական ընտրությունների օրը: Միլիոնավոր ընտրողներ պետք է որոշեն` ում տալ իրենց ձայնը, իսկ առաջին հերթին` մասնակցել ընտրություններին, թե` ոչ: 20 տարի առաջ Սովետական Միության փլուզումը մեծ ողբերգություն եղավ պատմական Ռուսաստանի համար: Հետեւանքում ` ԽՍՀՄ մյուս ժողովուդները եւ ռուսները հեռացան միմյանցից, որն էլ այլ խնդիրներ ստեղծեց, ինչի հետ շատերը բախվում են […]

Եղանակը` առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մարտի 3-ին առավելապես արևելյան շրջաններում, 4-ին և 7-ին շրջանների զգալի մասում  սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյուն, հովտային շրջաններում` թաց ձյուն և ձնախառն անձրևի տեսքով: 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան 3-8մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 5-6-ը կնվազի 2-4 աստիճանով, 7-ին […]

ՄԻԱԿ-ը` ՀՀԿ-ին

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում այսօր կկայանա “ՄԻԱԿ“` Միացյալ ազատական ազգային կուսակցության 4-րդ հերթական համագումարը: Ավանդույթի համաձայն, կուսկացությունը համագումարներն անց է կացնում մարզերում: Նախորդները եղել են Գյումրիում եւ Իջեւանում, իսկ հիմնադիր համագումարը Երեւանում էր: Կուսակցության քարտուղար Նաիրա Կարապետյանը Henaran.am-ին ասաց, որ հաշվի առնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած ներքին եւ արտաքին քաղաքական կուրսը, եւ […]

ԱԳ նախարարի հայտարարությունը` ՀՀ ՄԱԿ-ի անդամակցության քսանամյակի կապացությամբ

Այս օրը պատմական է հայ ժողովրդի համար: Նորանկախ Հայաստանը, առաջնորդվելով համամարդկային արժեքներով և խաղաղ համակեցության հիմնարար գաղափարով, քսան տարի առաջ միացավ միավորված ազգերի ընտանիքին: Հայաստանը  պատվով է ընդունել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները, որոնք համահունչ են մեր ժողովրդի իղձերին: Երկու տասնամյակների ընթացքում Հայաստանն իր շարունակական նպաստն է բերել ՄԱԿ-ի  նպատակների իրականացմանը` միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանմանը, […]

Շվեյցարական “Nestle”-ն խզել է առեւտրային կապերն Ադրբեջանի հետ

Սննդամթերքի միջազգային մատակարար շվեյցարական “Nestle” ընկերությունը դադարեցրել է իր ողջ տեսականու ներմուծումն Ադրբեջան: Այս անսպասելի քայլի պատճառը տեղի մատակարար ընկերությունների եւ Ադրբեջանի մաքսային մարմինների միջեւ ֆինանսական հարաբերություններում կաշառակերության դեպքերի բացահայտումն է, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվական ծառայությունը: Տարածաշրջանային աուդիտը վերջերս “Aylin” ընկերությունում, որը “Nestle”-ի էքսկլյուզիվ մատակարարն է Ադրբեջանում, բացահայտել է կաշառակերության փաստը, ինչի մասին անմիջապես […]

Երիցյանը` գործազուրկ դառնալու վտանգի առաջ. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ” օրաթերթի,  ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի պաշտոնի համար կպայքարեն երկու թեկնածու: Թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար հենց այդքան մարդ է դիմում ներկայացրել քաղծառայության խորհուրդ: “Թե ովքեր են նշված պաշտոնի հավակնորդները, ՔԾԽ-ից չէին հայտնել` պատճառաբանելով թեկնածուների նկատմամբ հնարավոր ինչ-ինչ ճնշումները: Մենք, սակայն, գրել էինք, որ ըստ որոշ տեղեկությունների, դիմում ներկայացնողներից մեկը Սերգո […]

Նախկին պատգամավորը ավելի շատ կին է ուզում տեսնել խորհրդարանում. Ժամանակ

ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն, երգչուհի Նադեժդա Սարգսյանը “Ժամանակ” օրաթերթի հետ զրույցում ցանկություն է հայտնել, խորհրդարանում ավելի շատ  կանայք լինեին: “Կինն իր մեջ պաշտպանողականություն ունի: Լինելով մայր, կին, տատիկ` կարող է լավ գործ անել,նա իր բնությամբ ունի պաշտպանվածությունը: Որպես կին, մայր ունի կանացիություն, կինը յուրաքանչյուր հարցի հարցի լավագույն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված