12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Կոնստանտին Զատուլինի կոչը` արտասահմանում բնակվող ռուսներին

Մոտենում է մարտի 4-ը` ՌԴ նախագահական ընտրությունների օրը: Միլիոնավոր ընտրողներ պետք է որոշեն` ում տալ իրենց ձայնը, իսկ առաջին հերթին` մասնակցել ընտրություններին, թե` ոչ:

20 տարի առաջ Սովետական Միության փլուզումը մեծ ողբերգություն եղավ պատմական Ռուսաստանի համար: Հետեւանքում ` ԽՍՀՄ մյուս ժողովուդները եւ ռուսները հեռացան միմյանցից, որն էլ այլ խնդիրներ ստեղծեց, ինչի հետ շատերը բախվում են նաեւ այսօր: Մի շարք վերելքներից եւ անկումներից հետո Ռուսաստանը կրկին սկսեց բարձրանալ: Ճակատագրի կամքով` այդ փաստը կապվեց Վլադիմիր Պուտինի անվան հետ, ով իշխանության գլուխ եկավ Ռուսաստանի պատմության ամենածանր տասնամյակի վերջում: Պուտինի օրոք ոչ միայն աճեցին գազի եւ նավթի եկամուտները արտասահմանում: Մեզ մոտ սկսեց վերադառնալ հարգանքը ինքներս մեր նկատմամբ:

2012-ի ընտրությունները, մյուս թեկնածուների հանդեպ իմ հարգանքի հետ մեկտեղ, Պուտինի վստահելու քվեարկության են վերածվում: Ցուցարարները եւ ընդդիմադիրները, որոնց հաճույքով ցուցադրում են բոլոր հեռուստաալիքներով, ապստամբում են միայն նրա` Պուտինի դեմ, սակայն դրանից տուժում է Ռուսաստանը:

Վլադիմիր Պուտինի ընտրությունը չի վերացնի պայքարելու անհրաժեշտությունը` Ռուսաստանի եւ արտասահմանում գտնվող հայրենակիցների միջեւ փոխըմբռնման, ինչպես նաեւ Ռուսաստանում ավելի լավ կարգեր հաստատելու համար:

Կոնստանտին Զատուլին`

Սփյուռքի եւ ինտեգրացիայի ինստիտուտի տնօրեն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ